Ժամկետանց երշիկեղենի վաճառքը ժամանակին կասեցվել է և կանխվել հետագա վտանգը

Վերջին բացահայտումները ցույց տվեցին, որ ոչ բոլոր խանութներն են բարեխիղճ աշխատում: Նույնիսկ կարող են իրենց թույլ տալ ժամկետանց թխվածքաբլիթ, սուրճ, կոնֆետ, ինչպես նաև երշիկեղեն վաճառել:

Հիշեցնենք, որ օրերս «Էվրկա» խանութների ցանցում հայտնաբերվել էր ժամկետաց եփած խոզապուխտ «Գանձասար»՝ 1կգ, սիրողական եփած երշիկ «Աթենք»՝ 200գր, եփած երշիկ մորտադելա «Աթենք»՝ 770գր, նրբերշիկ «Գանձասար»՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո «Բիելլա»՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ «Ցարսկի Պրոդուկտ»՝ 7 տուփ, եփած երշիկ սիրողական «Աթենք»՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական «Ցարսկի Պրոդուկտ»՝ 3 հատ:

Համաձայնեք, որ տարբեր ընկերությունների կողմից արտադրված մոտ 3 կգ երշիկեղենը և մոտ 9 տուփ նրբերշիկը, որոնց սպառման ժամկետները վաղուց սպառվել են կարող էին մահացու լինել հատկապես տարեցների ու երեխաների համար: Դժվար է պատկերացնել, թե դրանց լաբորատոր ստուգումները ինչ արդյունքներ կարձանագրեին, բայց, բարեբախտաբար, այս պահին բոլոր հնարավոր վտանգները չեզոքացված են:

Նշենք նաև, ամռան ամիսներին սովորաբար նվազում են երշիկեղենի սպառման ծավալները, բայց ստացվում է, որ շատ ընկերությունների դա այնքան էլ չի հետաքրքրում: Եվ այն կանոնակարգելու, ինչպես նաև դրանց պիտանելիության ժամկետներին հետամուտ լինելու փոխարեն, նրանք զբաղված են միայն սեփական արտադրանքը խանութների միջև բաշխելով:

Orer.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև, թե ինչ նյութեր են օգտագործվում երշիկեղենի արդատրության ժամանակ: Եթե դրան գումարենք, որ շատ սննդատեսակներ ամռան շոգ ամիսների ընթացքում ավելի արագ են փչանում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե ժամկետանց սննդամթերքի սպառումը ժամանակին չկանխվեր:

Հիշեցնենք, որ Orer.am-ի կողմից իրականացված լաբորատոր ստուգման արդյունքում պարզվել էր, որ «Աթենք» ընկերության «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նատրիումի նիտրիտի՝ E250-ի, պարունակությունը 1 կիլոգրամի հաշվարկով կազմել էր 37 միլիգրամ: «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի 1 կիլոգրամի մեջ այն կազմել էր 40 միլիգրամ, իսկ «Բեկոն» ընկերության «Տնակ» ապրանքանիշի «Բժշկական» տեսակի երշիկի մեջ նիտրիտի պարունակությունը եղել էր 21 միլիգրամ:

Փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ ամենաշատ նատրիումի նիտրիտ պարունակում են «Աթենք» ընկերության «Բժշկական» և «Բիելլա» ընկերության «Նախաճաշի» տեսակի եփած երշիկները: Դա թեև ԵԱՏՄ-ի կողմից ընդունված չափանիշների շրջանակներում է, սակայն համարվում է բավական բարձր ցուցանիշ, քանի որ մոտ է թույլատրելի շեմին, ուստի համարվում է ռիսկային սննդամթերք:

«Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի բազմաթիվ հասցեներում եւ Կոտայքի մարզում Այսքան քրեական հոդված ո՞նց եք կարողանալու տանել ... Արթուր Ղազինյան «Հրապարակ». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՀՈՒԼԻՍԻ). Ալաշ­կեր­տի օպե­րա­ցիա, «Ոս­կե ծի­րան», պայ­քար՝ «Զվարթ­նո­ցի» հին շեն­քը պահ­պա­նե­լու հա­մար «Փոր­ձում ենք դժվա­րու­թյուն­նե­րը վե­րա­ծել հնա­րա­վո­րու­թյան». վե­րա­կանգ­նե­լով տա­վու­շյան ձե­ռա­գոր­ծի բազ­մա­դա­րյա ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց Հստա­կեց­վում է մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն իրա­կա­նաց­նող պայ­մա­նագ­րա­յին զին­ծա­ռա­յող­նե­րի կար­գա­վի­ճա­կը. «Փաստ» Երեք տարր, որ դրե­ցին առա­ջա­ցած խնդիր­նե­րի սկիզ­բը. «Փաստ» Եր՞բ Հա­յաս­տա­նում հե­տաքն­նու­թյուն կանց­կաց­վի՝ պար­զե­լու հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի «ար­դյու­նա­վե­տու­թյու­նը». «Փաստ» Սուրբ Սո­ֆի­ա­յի տա­ճա­րի թնջու­կը.ինչ­պի­սի՞ն պետք է լի­նի Հա­յաս­տա­նի ար­ձա­գան­քը. «Փաստ» «Չի կա­րե­լի լո­զունգ­նե­րով, քա­ղա­քա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րով տնտե­սու­թյուն կա­ռա­վա­րել». «Փաստ» Մոբիլիզացիան որևէ արդյունք չի տալիս. «Փաստ» Ոռոգման ջրի հարցը դարձյալ մտահոգիչ է. «Փաստ» Իս­պա­նա­կան ամոթ. «Փաստ» Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը
website by Sargssyan