Կլինի՞ սահմանադրական նոր հանրաքվե. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ անցումային արդարադատության և վեթթինգի խնդիրները կարգավորելու և օրենսդրական գործիքակազմերը հստակեցնելու հնարավոր բոլոր իրավակարգավորումները հստակեցնելու համար 2020 թվականի գարնանը հնարավոր է անցկացվի սահմանադրական հանրաքվե:
Ի դեպ, հանրաքվեի, թե ԱԺ միջոցով փոփոխություններ կատարելու հարցը վերջնականապես կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ պարզվի սահմանադրական փոփոխությունների ողջ շրջանակը: Փոփոխությունների իմաստն այն է, որ իշխանությունների համար ռիսկային համարվող իրավակարգավորումները, որոնք պահանջում են սահմանադրական կանոնակարգում, միանգամից հստակեցվեն:
Թերթին դեռևս չհաջողվեց պարզել՝ այս փոփոխությունները կանդրադառնա՞ն կառավարման համակարգին, այն է՝ անցում կկատարվի՞ նախագահական համակարգին, թե՞ ոչ, թեպետ դրա մասին արդեն իսկ ակտիվորեն բարձրաձայնվում է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում