Արցախում «ձգելու» են ներքին համակարգը. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարևոր դերակատարություն ունենա:
Ոստիկանության ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություններն ակտիվ բնույթ են կրում, իսկ համակարգի «ներսի» մարդիկ նշում են, որ Մնացականյանը համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել: Վերջինս համակարգ է փորձում բերել նոր մարդկանց. ակտիվ աշխատում են հատկապես ժամկետային զինծառայությունը նոր ավարտող կամ ավարտած երիտասարդների հետ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում