Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ամիսներ շարունակ մտածելուց հետո նիկոլական քարոզչամեքենան այսօր փորձել է տալ օտարերկրյա գործակալների մասին իմ հարցի պատասխանը՝ սլաքներն ուղղելով դեպի նախկին իշխանություններ և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագովներ: 
Հնչեցված հարցերին հռետորական հարցերով պատասխանեմ...

Իսկ ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր բերանը ջուր առած լռում են, երբ Բոլթոնը Երևանում կոչ է անում հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Հայաստանը զրկում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից: 
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ապրիլյան պատերազմից հետո, սեպ խրելով հայ-ռուսական դարավոր բարեկամության միջև, հայտարարում էին, թե այն սկսվել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, իսկ այսօր` լռում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր ԵԱՏՄ-ն Հայաստանի համար սպառնալիք էին համարում, իսկ այսօր նույն ԵԱՏՄ նիստում ջերմ հրավիրում էին перейти в սուրճի սենյակ...Ինչպե՞ս:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր պետության համար շատ կարևոր քվեարկությունների ժամանակ կամ շփոթվում են կամ՝ հանկարծ հիվանդանում: 
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Վեհարանի վրա հարձակվողներին պաշտոն են տալիս:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր լռում են, երբ տրանսգենդերության քարոզ է լինում ԱԺ ամբիոնից:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Արցախում դավադիր ուժեր են փնտրում:

Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր երկրում միասնություն և համերաշխություն քարոզելու փոխարեն ժողովրդին բաժանեցին սևերի և սպիտակների:
Ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր հրաժարվեցին Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

Եվ վերջապես, ինչպե՞ս բնորոշել նրանց, ովքեր Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն են ստացել:

Հ.Գ.
Փաշինյանի քարոզչամեքենան 4 ամիս մտածելուց հետո ավելի լավ է լռեր, քան այսպես թույլիկ պատասխան տար:
Ինչպես ասում են՝ хотели как лучше, но получилось как всегда»:

Կապանում սողանքի պատճառով երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել․ ներսում մարդիկ կան (տեսանյութ) «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան Կառավարության նիստի օրակարգում 22 հարց է, որից 17-ը՝ չզեկուցվող (ուղիղ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նը բա­վա­կան եր­կար ընդ­մի­ջու­մից հե­տո կրկին հան­րա­հա­վաք է անց­կաց­րել Ի՞նչ եկամուտ ու դրամական միջոցներ ունի քրեակատարողական ծառայության պետը. «Փաստ» «Թռիչք». ներ­կա­յա­ցում, որի ասե­լիքն ունի սկիզբ, բայց չու­նի ավարտ.... «Փաստ» «Ան­տա­ռա­ծածկ տա­րածք­նե­րը ծա­ռա­տուն­կով չեն զար­գաց­նում». երբ պո­պու­լիզ­մը սահ­ման­ներ չի ճա­նա­չում. «Փաստ» Հա­յա­գի­տա­կան առար­կա­նե­րի դիր­քե­րը թու­լաց­նե­լով՝ թու­լաց­նում ենք ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գե­րը. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Հնա­րա­վոր չէ հան­րու­թյա­նը անընդ­հատ կե­րակ­րել ին­ֆոր­մա­ցի­ոն հոս­քե­րով. «Փաստ» «Տե­ղի ունե­ցո­ղի ողջ պա­տաս­խա­նա­տուն իշ­խա­նու­թյունն է». «Փաստ» Մարզպետարանը գովազդում է «Ռեստարտին». «Փաստ» Պաշտոնանկություն՝ Սերժ Սարգսյանի եղբոր «պատճառով». «Փաստ» Սպասվում է դժգոհության նոր ալիք. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հայ­րա­պե­տո­վին ազա­տել է անձ­նա­կան պատ­ճառ­նե­րով. «Փաստ» Հայաստանի 58 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում. ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում Խոշոր վթար Շիրակի մարզում. մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 3 վիրավոր ԱՄՆ-ը դադարել է Անկարային տեղեկացնել ահաբեկիչների դեմ պայքարի հարցով միջազգային կոալիցիայի գործողությունների մասին Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծն այս փուլում անհրաժեշտ է հանել շրջանառությունից․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
website by Sargssyan