Ահա­զան­գը հնչեց­, կա­ռա­վա­րու­թյունն ան­տե­սում է այն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: Նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով, և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»:

Կառավարության մասնակցության հնարավոր ձևաչափը կարող է լինել այն, որ գործադիրը հաշվի նստի ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի այն կարծիքի հետ, թե ՍԴ յոթ դատավորների տեղերը թափուր են, ու կատարի դատավորի անդամության թեկնածուների առաջադրումներ։ Սա կլինի խիստ վիճելի նախաձեռնություն՝ իրավական տեսանկյունից, քանի որ կենթադրի, որ սահմանադրական կարգավորումների վերաբերյալ գնահատական տվել է ոչ թե ՍԴ-ն, այլ դրա ընդամենը մեկ դատավոր, իսկ կառավարությունն առաջնորդվել է այդ ցուցումով, որը սկզբունքորեն իրավական ուժ ունենալ չի կարող։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանին նման միակողմանի գործողությունների դրդում են ոչ միայն Վահե Գրիգորյանը, այլ նաև «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ։

Ի դեպ, արդեն իսկ տեսանելի է, որ եթե կառավարությունը որոշի հիմք ընդունել Գրիգորյանի պնդումները ու ՍԴ դատավորի համար առաջադրումներ անել, ապա նման մոտեցումը ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական հետևանքներ է առաջացնելու։ Այս դեպքում՝ խախտվելու է քաղաքական համախոհության սկզբունքը, ինչը ևս ապալեգիտիմացնելու է գործընթացը:

Ավելորդ չէ նշել այն փաստը, որ անգամ Վահե Գրիգորյանն իր հայտնի նամակում կարևորել էր, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման ցանկացած տարբերակ պետք է ունենա քաղաքական համախոհության բաղադրիչ։ Արդեն իսկ հայտնի է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ընդունում Գրիգորյանի մեկնաբանությունները, ավելին՝ կարևորում է, որպեսզի սահմանադրական կարգավորումների շուրջ գնահատական հնչեցնի ՍԴն։ 

Սակայն նախօրեին շատ ավելի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ու ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա հայտարարել է, որ խնդիրը քննարկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ. «Այո, խնդիրը բավականին լուրջ է, Իրենց, ու նաև մեր մտահոգությունն այն է, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում»: Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀ սահմանադրական և իրավաբանական միտքը բաժանվել է երկու ճամբարի, ինչը բացարձակ անընդունելի է. «Այս հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, և քանի դեռ հարցը գտնվում է քաղաքական հարթության մեջ, իսկ հարցը գտնվո՛ւմ է քաղաքական հարթության մեջ, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում:

Ես չլսեցի որևէ սահմանադրագետի, որևէ իրավաբանի կարծիք, որ քաղաքականացված չլինի: Եվ, այո, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը, որը, կարծում եմ, իրավասություն ուներ խոսել նաև Վենետիկի հանձնաժողովի անունից, ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»:

Այսպիսով՝ ստացվում է, որ Վենետիկի հանձնաժողովը հասկացնում է, որ Հայաստանի կառավարության միակողմանի նախաձեռնությունները կամ նրա կողմից սահմանադրական կարգավորումների մեկնաբանությունները կարող են լեգիտիմ չհամարվել։ Այս պարագայում՝ ՍԴ ներկա կազմի շուրջ տարընթերցումները կարող են երկու լուծում ունենալ

Առաջին լուծումն ամրագրված է գործող Սահմանադրության մեջ, երբ Հիմնական օրենքի դրույթների մեկնաբանության բացառիկ իրավունքը պատկանում է ՍԴ-ին, որի հավաքական կարծիքը փաստորեն պետք է իմպերատիվ լինի իշխանության մյուս ճյուղերի համար։ Մյուս տարբերակն այն է, որ ՍԴ խնդիրն իշխանությունները լուծեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Սակայն սա էլ վիճահարույց տարբերակ է՝ քաղաքական տեսանկյունից, որովհետև գործընթացն իր մեջ ռիսկայնության էլեմենտներ է պարունակում, ինչի հետևանքով առնվազն մի տևական շրջան կարելի է մոռանալ ներդրումների ու տնտեսական հեղափոխության մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում
Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ
website by Sargssyan