Շա­հե­րի, պատ­մա­կան դա­սե­րի և քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմությունն ու ժամանակն են ապացուցել, որ գործնականում անհնար է փողոցից գալ ու առանց փորձի ու գիտելիքի` գրագետ պետություն կառավարել: Դա հանգեցնում է ֆորս մաժորի: Իշխանության համար կարևոր նախապայման է, որ գերակայի բանականությունը, որ այն հաղթի պետական էֆտանազիային, ցուցաբերվի զսպվածություն ու ինտելեկտ, այլ ոչ թե գոռգոռոցներ ու հարայ-հրոցներ:

Պարբերաբար հետհայացք գցելով ՀՀ վերջին 7-8 տարվա քաղաքական անցուդարձին՝ պարադիգմաների ու փոփոխական բախումների պակաս չեմ տեսնում, երբ նույն անհատը կամ քաղաքական ուժը դատափետում է այս կամ այն իրադարձությունն ու գործընթացը և ընդամենը ամիսների կտրվածքի տարբերությամբ՝ թմբկահարում դրա կարևորությունն ու հրատապությունը:

Նման հակասական հայտարարությունները խոսում են ՀՀ-ում քաղաքական համակարգի թերիության, ամլության մասին, քանզի ամենահասարակ ու պարզ հարցերում տիրում է քաոսային աղճատում:

Քաղաքական դաշտում ինքնանպատակ ու միօրինակ գործունեությունն արդեն իսկ արհեստական բնույթ է կրում, և հայրենի շատ գործիչներ փորձում են յուրաքանչյուրն, ըստ էության, հաստատվել ու կայանալ՝ շատ հաճախ դա անելով էժանագին հեգնանքի ու ծաղրի միջոցով: 

Այսինքն՝ պարբերաբար ապացուցում ենք, որ «չկան հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ, կան շահեր» քաղաքական աքսիոմը դասական ճշմարտություն է: Հաճախ ենք տեսել, թե ինչպես են նույն ուժի գաղափարակից ընկերները ընդամենը մի կարճ ժամանակ անց միմյանց հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնում: Խոսքը միայն ներկայի մասին չէ, խոսքը միայն Սասուն Միքայել յանի և ընդհանրապես ներՔՊական դասավորումների մասին չէ:

Ասվածի վառ օրինակը Նիկոլ ՓաշինյանՀԱԿ տարաձայնություններն են, որոնք սկսեցին դրսևորվել 2014-ին, մինչդեռ 2012-ին Փաշինյանը ՀԱԿ նախընտրական կամպանիայի «լոկոմոտիվն» էր, իսկ 2008-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի առաջամարտիկը:

Օրինակ՝ մոտ երեք տարի առաջ ԱԺ-ում ԸՕ-ի քննարկումներից մեկի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ուշագրավ ձևակերպմամբ բնորոշեց Փաշինյանի հեգնական հռետորաբանությունը. «Որոշ ընդդիմադիրներ ժամանակակից շոուբիզնեսից հետ չմնալու հայտեր են ներկայացնում: Քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսևորել կատակերգության, պարոդիայի ժանրերում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության «գլուխգործոցներից»՝ փորձելով մեջբերումներ անել ու համեմել հին սովետական ֆիլմերով:

Գեղարվեստական բնագավառում ինքնադրսևորում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, քանի որ քաղաքական ասպարեզում այլևս ձեռքբերումներ չկան»: Իսկ այսօր տեսնում ենք, որ նորին գերազանցության իշխանության հետ ՀԱԿ-ի ողջ «սաստավը» հնարավոր բոլոր միջոցներով համագործակցում է, եթե չասենք՝ ավելին: Ակնհայտ է, որ կուլիսային «մեծ կոմբինատորը» այս գործընթացի ու փուլի ճիշտ դասավորության համար իր թիմակիցներին այլ «ռասկլադով» է հրահանգներ տվել:

Հ.Գ. Քաղաքական բևեռն էապես տարբերվում է անիմաստ արմատականացումից և պարզ առճակատումից: Սա անհամեմատ բարդ է ու ենթադրում է կազմակերպչական, կառուցվածքային, ծրագրային մեծ աշխատանք: Մարդկային և մտավոր ռեսուրս: Սա ենթադրում է նաև զսպվածություն և պատասխանատվություն: Սա նշանակում է ընտրությունների վերահսկման էֆեկտիվ թիմերի ձևավորում: Սա նշանակում է հանրային ճնշման գրագետ մեծացում` բազմահազարանոց ծրագրային հանրահավաքների միջոցով: Ի դեպ, հայհոյանքի և գոռգոռոցի հանրահավաքն էապես տարբերվում է ծրագրային հանրահավաքից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Երևանի փողոցներում քեֆ-ուրախություն է (տեսանյութ) Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (տեսանյութ) 2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Արսեն Թորոսյան Որսը կթույլատրվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին. Էրիկ Գրիգորյանն ստորագրել է հրամանը Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ այրվում է 1800 հա Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար Գ.Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրահայտ «Sport Point»-ի 1-ին մարզախանութը ԱԱԾ-ն հերքում է Միհրան Հարությունյանի նոր մենամարտի օրը հայտնի է Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի Սա մեր ամենակարևոր ծրագրերից է. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ Ժառանգականների լռությունն ավելի խոսուն է, քան ոչինչ չասող հայտարարությունը Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ Եվրամիությունը պատրաստվում Է Brexit-ի բոլոր սցենարներին. Մակրոն ՀՀ նախագահը բնության պահպանության մասին Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է Պոլիտեխնիկի ուսումնասիրությունն ավարտվել է․ ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել
Ահա թե ինչ է նշանակում սիրող ընտանիք ունենալ. նկարներ, որոնց ջերմությունը սահմաններ չունի (Photo) 5 պատճառ, թե ինչու են մարդիկ արթնանալուց հետո դեռ հոգնածության զգացողություն ունենում Տղամարդկանց կարծիքը․ իդեալական կնոջ 8 հատկանիշ Ֆինլանդիան կդառնա առաջին երկիրը, որտեղ կձերբազատվեն դպրոցական բոլոր առարկաներից 10 «նորաձև» թրենդ, որոնց մասին մարդիկ մոռացել են. ի՞նչ կլիներ, եթե հիմա էլ այսպես հագնվեին (Photo) Ինչ է կատարվում մարդու մարմնի հետ գերեզմանում հայտնվելուց հետո՝ 100 տարվա ընթացքում ԹԵՍՏ. Տղամարդկանցից ո՞վ է ավելի գրավիչ քեզ համար. պատասխանը կբացահայտի, թե ինչպիսի կին ես դու 10 լուսանկար, որոնք ապացուցում են Նորվեգիայի հեքիաթային լինելու մասին. եղե՞լ եք այնտեղ (Photo) Ալինա Մարտիրոսյանի ու ամուսնու ջերմ գրկախառնությունը «Հետո ասում են դերասանները շատ փող են ստանում»․ ինչո՞վ է զբաղված Մարինակ Խաչատրյանը քաղաքի կենտրոնում
website by Sargssyan