Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Թրամփի մեղմ հայտարարությունը չի բացառում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը . հարցազրույց թուրքագետի հետ

Interview

Մի քանի օր անց Ռուսաստանը կմատակարարի 2017թ․ ռուս-թուրքական պայմանագրով նախատեսված ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիային։ Այս գործարքի պատճառով պաշտոնական Անկարայի և ԱՄՆ-ի հարաբերությունները նորից սրվել են։

Թուրք-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամ են ապրում և պաշտոնական Վաշինգտոնը Անկարային սպառնում է պատժամիջոցներով։ Թեմայի վերջին զարգացումների վերաբերյալ Orer.am-ը զրուցել է թուրքագետ Էդուարդ Մելքումյանի հետ։

 

- Ռուսաստանի կողմից S-400 ՀՕՊ համակարգերի մատակարաման հարցն այս պահի դրությամբ ի՞նչ ընթացքում է:

- Եթե հավատանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած վերջին հայտարարությանը, ապա թուրքական կողմն այդ համակարգերը կստանա մինչև հուլիսի առաջին կեսը։ Թուրքիայում արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացվում այդ համակարգերը ռուսական կողմից ընդունելու համար։ Առայժմ վերջնականապես հայտնի չէ, թե չէ այդ համակարգերն, ի վերջո, Թուրքիայի ո՞ր հատվածում են տեղակայվելու։

Ամենահավանական տարբերակն այն է, որ S-400-ները տեղակայվելու են Անկարայում և Ստամբուլում , որպեսզի ապահովեն երկու խոշոր քաղաքների անվտանգությունը։ Ռուսական մամուլն էլ հավանական է համարում , որ ռուսական համակարգերը կարող են տեղակայվել թուրք-սիրիական սահմանում։

 

 

- Արդյո՞ք Ճապոնիայում կայացած G-20 գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացած հանդիպման ժամանակ S-400-ների հարցը քննարկման առարկա դարձավ։

- Անշուշտ քննարկվեց։ Մի շարք թուրք և ռուս փորձագետներ նույնիսկ նշեցին, որ այդ հանդիպումը Էրդողանի համար վերջին փորձն էր լինելու Սպիտակ տան ղեկավարին համոզելու, որ S-400-ների պատճառով պատժամիջոցներ չկիրառվեն Թուրքիայի նկատմամբ։ Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահը պնդեց, թե Թրամփն անձամբ իրեն խոստացել է պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի նկատմամբ։

Ուշագրավ է, որ Թրամփը Ճապոնիայում հայտարարեց, որ ռուս-թուրքական գործարքի իրականացման գլխավոր մեղավորը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է, ում կառավարման ժամանակ Վաշինգտոնը հրաժարվեց Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot տեսակի ՀՕՊ համակարգեր, ինչից հետո Թուրքիան բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ։ Այսինքն՝ Թրամփը ամբողջ մեղքը բարդեց Օբամայի վրա, կարծես ստեղծելով տպավորություն, թե Թուրքիան ստիպված է գնացել այդ քայլին։

Ուշագրավ է նաև, որ Էրդողանը, ի սկզբանե, անտեսում էր ամերիկյան ղեկավարությունից ստացվող սպառնալիքները, լավ իմանալով, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում վեջին խոսքը Թրամփինն է լինելու։

 

 

- Իսկ ինչո՞ւ Թրամփը նման հայտարարություն արեց, չէ՞ որ հանդիպումից առաջ մթնոլորտը լարված էր բավականին։

- Պատճառները կարող են լինել տարբեր։ Մեզ հայտնի չէ, թե Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը ինչ հարցեր են քննարկվել։ Գուցե Թրամփի այս քայլը նպատակ էր հետապնդում մի շարք հարցերում որոշ զիջումներ կորզել Թուրքիայից, օրինակ, Սիրիայի քրդական ուժերի հարցում, որոնց վերաբերյալ երկու երկրները ունեն լուրջ հակասություններ։

Չի բացառվում նաև, որ Թրամփը գիտակցեց, որ եթե վերջնականապես սրի հարաբերությունները Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում, ապա Թուրքիա-Իրան-Ռուսաստան բլոկը ավելի կամրապնդի իր դիրքերը, իսկ ռուս-թուրքական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն, ինչը բնականաբար չի բխում ԱՄՆ-ի շահերից։

 

Ստացվում է, որ ԱՄՆ պատժամիջոցներ չի՞ կիրառի Անկարայի դեմ։

- Ամենևին։ Պատժամիջոցներ հնարավոր են, մանավանդ, որ նախագահների հանդիպումից հետո ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ ոչինչ չի փոխվել և պատժամիջոցները կիրառվելու են, եթե Թուրքիան գործարկի ռուսական ՀՕՊ համակարգերը։ Ինչպես գիտենք պատժամիջոցներից մեկն այն է, որ ԱՄՆ չի մատակարարի թուրք-ամերիկյան պայմանագրով 100 միավոր ամերիկյան արտադրության F-35 նոր սերնդի կործանիչները։

Այնուամենայնիվ, Ճապոնիայի հանդիպումը ցույց տվեց, որ իրավիճակը այնքան թեժ չի լինելու, որքան մինչ այդ թվում էր։ Իրավիճակը որոշ նմանություն ունի նախորդ թուրք-ամերիկյան ճգնաժամի հետ, երբ երկկողմ հարաբերությունները խիստ սրվել էին ԱՄՆ-ի քաղաքացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի պատճառով, ով կալանավորվել էր Թուրքիայում և մեղադրվում էր 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ։

Սակայն, եթե Բրանսոնի դեպքում անձամբ Թրամփն էր սպառնալիքներ հնչեցնում Թուրքիայի հասցեին, ապա այս իրավիճակում նման բան չենք տեսնում, չնայած S-400-ներ գնելու քայլն առավելապես Թուրքիայի համար ռազմավարական նշանակության խնդիր էր, ինչն իրականացվեց։ 

 

Ինչպես ասում են՝ Թուրքիայի նախագահի կողմից հնչեցված ժամկետները սարերի հետևում չեն և առաջիկայում պարզ կդառնա, թե S-400-ներ գնելու քայլն ինչ հետևանքների կհանգեցնի թե՛ տարածաշրջանային և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների առումով, որին էլ կանդրադառնանք առաջիկայում:

 

Արմինե Գրիգորյան

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia