Հա­յաս­տա­նի ցու­ցաս­րա­հը տա­րեց­տա­րի մեծանում է

regnum.ru-ն «Հայաստանի ռազմարդյունաբերական համակարգը ներկայացրել է իր տեխնոլոգիական թռիչքը «Армия-2019»-ում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանը և իր ՀԱՊԿ-ի դաշնակիցներ Հայաստանը, Ղազախստանը և Բելառուսը ամեն տարի ակտիվ մասնակցություն են ունենում միջազգային ռազմա-տեխնիկական «Армия» ցուցահանդեսի ցուցադրություններում:

Ընդ որում, պետք է նշել, որ Հայաստանի ցուցասրահը տարեցտարի աճում է ինչպես մակերեսով, այնպես էլ ցուցադրած նմուշների քանակով: Այս տարի ցուցահանդեսին ներկայացվել է հայկական 12 ընկերությունների արտադրանք: Բացի դա, հայկական պատվիրակությունը, ըստ ավանդույթի, ներկայացված էր ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս պաշտպանության նախարարի, և հանդիպումների գործնական ծրագրի շրջանակներում ռուսական արտադրողների հետ կնքվել են առայժմ անհայտ սպառազինությունների գնման մի շարք պայմանագրեր:

Իսկ ի՞նչ նորարարություններ էին ներկայացրել հայկական զինագործները: Հայաստանի արտադրողների մոտ վերջին տարիներին նկատվում է ջերմատեսողական սարքերի մշակման և արտադրության տեխնոլոգիական թռիչք: Նման տիպի սարքերի շարքում ամենահետաքրքիրը «Արագած» ընկերության ներկայացրած ջերմատեսողական սարքերի խմբաքանակն է, որոնցից որոշները ցուցադրվում էին առաջին անգամ: Առաջին հերթին հետաքրքիր է հետևակի մարտական մեքենա БМП-2-ի նշանառուի համար նախատեսված կոմբինացված (օպտիկական և ջերմատեսողական) նշանոցը, որը հնարավորություն է տալիս տեսնել «տանկ» տիպի նշանակետը 9,2 կիլոմետրից և տարբերակել այն 3,3 կիլոմետրից:

Ընդ որում, այս սարքերը հաջողությամբ աշխատում են նաև վատ եղանակային և ծխաքողարկումային պայմաններում: Իհարկե, չի կարելի ասել, որ այս սարքերը առանձնահատուկ են, բայց կարող են լիարժեք մրցակցել նմանատիպ այլ սարքերի հետ իրենց «գին-որակ» հարաբերակցությամբ: Նմանատիպ ջերմատեսողական սարք է մշակված նաև Т-72А տանկի նշանառուի համար: Բացի նշվածից, ներկայացված էին նաև դիտողական ջերմատեսողական սարք (մեքենայի արձանագրում 8 կիլոմետրից և տարբերակում 4,2 կիլոմետրից), «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգի ջերմատեսողական սարք (մեքենայի արձանագրում 6 կիլոմետրից և տարբերակում 4,2 կիլոմետրից) և այլն:

Մի խոսքով, ներկայացված սարքերը ցույց էին տալիս, որ լուրջ քայլեր են կատարվում Հայաստանի զինված ուժերը ջերմատեսողական ժամանակակից սարքերով զինելու ուղղությամբ, ընդ որում, որոշ սարքեր անգամ ունակ են հետաքրքրել ոչ հարուստ այն երկրներին, որոնք օգտագործում են խորհրդային նմուշի զրահատեխնիկա և այլ սպառազինություն: 

Հայաստանը առաջընթաց է արձանագրել նաև լիարժեք ռադիոլոկացիոն կայանների ստեղծման գործում: Ներկայացված ամենատարածված և հայտնի մոդելը «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի» MJ-25 ռադիոլոկացիոն կայանն է: Դա երկկոորդինատային մետրային դիապազոնի մասնակի ստացիոնար ավտոնոմ ռեժիմով (առանց անձնակազմի) օրական 24 ժամ աշխատող կայան է, որն ունակ է «տրանսպորտային ինքնաթիռ» տիպի նշանակետը հայտնաբերել 400, «կործանիչ» կամ «ուղղաթիռ» նշանակետը՝ 300, «թևավոր հրթիռը»՝ 100 և «անօդաչու թռչող սարքը»՝ 50 կիլոմետրից: Ընդ որում, մետրային դիապազոնը հնարավորություն է տալիս նկատել անգամ քիչ տեսանելի օբյեկտները:

Այս մշակումը հնարավորություն է տալիս Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը պատել խտացված ռադիոլոկացիոն դաշտով: Երկրորդ ուղղությունը եռակոորդինատային սանտիմետրային S-դիապազոնային ռադիոլոկացիոն կայաններն են: Սրանցից ամենամեծը ՝ MARK5.3D-ն, որը կշռում է 17 տոննա, ունակ է 6 քմ մակերեսով նշանակետը հայտնաբերել 450, 2 քմ-ն՝ 350 և 0,1 քմ-ն՝ 150 կիլոմետրից, ընդ որում, նշանակետի հայտնաբերման մաքսիմալ բարձրությունը 400 կիլոմետր է, իսկ միաժամանակյա հայտնաբերվող նշանակետերի քանակը կարող է հասնել 300-ի:

Պետք է նշել, որ ռադիոլոկացիոն կայանների ստեղծման գործում մեծ առաջընթաց կա, և անգամ այդ համակարգերի մեջ սկսել են ինտեգրել ոչ ստացիոնար զենիթահրթիռային «Իգլա-С» և «Վերբա» համակարգերը: Ստացվում է, որ զենիթահրթիռային համակարգի օպերատորին արդեն պետք չի լինի տեսնել նշանակետը՝ դա անմիջապես երևալու է էկրանի վրա, և կհեշտանա խոցելը:

Հայաստանում շարունակում է զարգանալ նաև անօդաչու ավիացիան: Առաջին անգամ ցուցահանդեսին ներկայացել էր «UAV Lab LLC» մասնավոր ընկերությունը, որը ներկայացրել է սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի երեք մոդելներ: Առաջինը «Բզեզ» անվանված կվադրացիկլ-կամիկաձեն է, որի մարտական օգտակար բեռը 4,6 կիլոգրամ է, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 8 կիլոմետր:

Ըստ մշակողի խոսքերի, բեկորային-ֆուգասային պայթուցիկի ազդեցության գոտին 400 քառակուսի մետր է: Երկրորդ նմուշը՝ UL-300 անօդաչու թռչող սարքը, ինքնաթիռային տիպի է և հիշեցնում է իսրայելական Orbiter2 անօդաչու թռչող սարքը: UL-300- ի թռիչքի հեռավորությունը 50 կիլոմետր է, և այն կարող է օդում մնալ մինչև 3 ժամ:

Այդ սարքը կարող է օգտագործվել ինչպես որպես հետախույզ, այնպես էլ որպես խոյահարող ինքնաթիռ (անհրաժեշտության դեպքում կարող է կրել 2 կիլոգրամ քաշով պայթուցիկ): Ընկերության ներկայացրած երրորդ՝ UL-100 մոդելը իրենից ներկայացնում է փոքրիկ «թռչող թև», որը կարող է օդում գտնվել մինչև 70 րոպե և ունի 18 կիլոմետր շառավղով թռիչքի շրջագիծ:

Առաջին երկու մոդելները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ նրանք հնարավորություն են տալիս մարտի դաշտում խոցել թիրախները մեծ ճշգրտությամբ, գումարած դրան, սրանք ավելի էժան են, քան Իսրայելի կողմից արտադրված նմանատիպ անօդաչու թռչող սարքերը: Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը տեխնիկապես գերազանցում են հայկականին, խոյահարող սարքերի դեպքում կարևոր է ինչպես քանակը, այնպես էլ գինը, քանի որ դրանք մեկանգամյա օգտագործման են:

Պետք է նշել, որ Հայաստանում լուրջ մրցակցություն կա անօդաչու թռչող սարքերի ստեղծման ոլորտում, առնվազն հինգ ընկերություններ փնտրում են իրենց տեղը պաշտպանության պետական պատվերի ոլորտում, ընդ որում, այդ ընկերություններից միայն մեկն է պետական (Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ): Ցուցահանդեսում ցուցադրվել է նաև հենց այդ կազմակերպության «Բանակ -55M» անօդաչու թռչող սարքի բազային մոդելը, որը ներկայումս լայնորեն օգտագործվում է հայկական զինված ուժերում:

Կամո Խաչիկյան

«Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող տղամարդու դին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը խոշոր հաշվով հաղթել է Հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի շարք անձինք (տեսանյութ) Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի մի շարք թաղամասերի գազամատակարարումը Իշխան Զաքարյանն ամփոփեց համահայկական խաղերը Որոտան գյուղում այրվում է բուսածածկույթ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին կուսակցությունների ստատուս-քվոն խախտվեց Մատուցողն ու խոհարարը վիճել են պատվերն ուշացնելու համար. մանրամասներ Դավթաշենում երեք անձի դանակահարության դեպքից «Բա որ անոտ ու անձեռ երեխեք ծնվեն, ի՞նչ եք պատասխան տալու»․ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատողին Քանի ստեղ եմ, ճամփեքը փակեք. Փաշինյանը՝ Գորայքի նախկին գյուղապետին Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է մեկ դրամով Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը Արտակ Դավթյանը Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին Սառնարանային տնտեսության հրդեհաշիջումն իրականացվում է բարդագույն պայմաններում
Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo) Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ Երբեք ձեր սկեսուրին մի ասեք հետևյալ բաները, եթե չեք ուզում, որ նա դառնա ձեր երդվյալ թշնամին Կենդանակերպի՝ «չար աչք» ունեցող 4 նշանները Արդյոք չի կարելի վառվող մոմից մոմ վառել․սա պետք է բոլորն իմանան. պատճառն ապշեցնող է Այս երկու բաղադրիչները կիլոգրամով տոքսիններ դուրս կբերեն աղիներից, դուք կմոռանաք փորկապության, փորլուծության, գազերի մաս... Եթե ունեք այսպիսի բնավորության գծեր, ապա ձեզ մոտ մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը. այնպես որ կարդացեք և փոխեք ձեզ
website by Sargssyan