Արմեն Սարգսյանը հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամների հետ
ՔաղաքականՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին հանդիպել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամներ Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Գեղամ Նազարյանի հետ։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին եւ ներքին օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Խմբի անդամները նախագահին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հյուրերին տեղեկացրել է նախագահական մի շարք նախաձեռնությունների եւ արտերկրում ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում կարող են իրականություն դառնալ մի շարք խոշոր ծրագրեր։