Արդյունավետ հանդիպում ունեցանք. Նիկոլ Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետի հետ հանդիպման մասին
ՔաղաքականԳործնական և արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, ՀՀ կառավարական պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 5-ի վաղ առավոտյան նախ այցելել է Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, այնուհետև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: Վարչապետը ծաղկեպսակներ է դրել նախ հուշահամալիրի, ապա դամբարանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով զոհված հերոսների և Հո Շի Մինի հիշատակին:
Այնուհետև վարչապետը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Հանոյի գրականության տաճար, վերջինիս գլխավոր տնօրեն Լի Սուան Քիուի ուղեկցությամբ շրջայց կատարել տաճարում: