Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին


Այդ պատմություններով հանրությանը բռնության են ենթարկում. Սոֆյա Հովսեփյանը պնդում է իր կարծիքը

Քաղաքական

Վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվեցին անանուն պատմություններ, որտեղ մարդիկ պատմում էին իրենց հետ պատահած բռնության դեպքերը:  Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայերին բռնարարության մեջ մեղադրողներին քննադատել էր, ինչից հետո իր կարծիքի հանդեպ ցուցաբերվեց ծայրաստիճան անհանդուրժողականություն, ընդհուպ մինչև պահանջեցին պատգամավորական մանդատը վայր դնել:

«Երկու օր էլ ուզում էի հասկանալ, թե էս ինչն է պատճառը , որ մի քանիսը սկսել են հիշել իրենց պատմությունները: Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք էդ մասին: Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման : ՉիԱՆՑՆԵԼՈՒ!!! »,- գրել էր պատգամավորը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, ինքն էլ որպես մասնագետ կարող է փաստել՝ երկրում կա բռնություն, կա նաև սեռական բռնություն և դա արդեն երկար տարիներ շարունակ: Միևնույն ժամանակ, ատգամավորը նկատում է, որ 2010-2011 թվականներից սկսած Հայաստանում շատ լուրջ սկսել են զբաղվել այս խնդրով: Ըստ նրա՝ հատկապես մանկահասակ երեխաների՝ սեռական բռնության դեպքերը նվազել են, մնացել է մոտավորապես 10 տոկոսը:

«Ստացվում է, որ մենք այդ պատմություններով բռնության ենք ենթարկում այն մարդկանց, ովքեր իրականում զերծ են այդ ամենից: Այդ պատմությունները կարդում են մարդիկ, ովքեր կարող են գերէմոցիոնալ լինել: Շատ մեկնաբանություններում գրում են, որ ամբողջ գիշեր չեն քնել, լաց են եղել և այլն: Նման ալիքներ ստեղծելով, կոպիտ ասած, հանրությանը բռնության են ենթարկում, քանի որ նրանց մի մասը հոգեբանորեն պատրաստ չէր կարդալ դրանք»,- ասաց նա:

Իր խոսքում՝ պատգամավորը նշեց, որ այս ամենի մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր ունեն ծայրահեղական մոտեցումներ: Մասնագետներից մեկն ասել է, թե ինքն ամեն օր ընդունում է 8 մարդու, ովքեր ենթարկվել են սեռական բռնության: Հովսեփյանն ասում է, եթե այդ վիճակագրությունը համարենք ճիշտ և ընդունենք, որ մեկ մասնագետի մոտ ամեն օր 8 դեպք է գրանցում, ուրեմն կստացվի, որ Հայաստանում սեռական բռնության են ենթարկվել բացառապես բոլոր աղջիկ երեխաները:

«Այն մարդիկ, ովքեր որոշ ծայրահեղական մոտեցումներ ունեն, այսպես ասած, հարձակվեցին ինձ վրա և մանդատս վայր դնելու պահանջ ներկայացրին:  Իմ մանդատին հասել եմ քաղաքացիների շնորհիվ և միայն նրանք կարող են պահանջել իմ հրաժարականը»,- ասաց նա:

Թե ինչպիսի վերաբերմունք կա խմբակցությունում՝ Հովսեփյանի տարբերվող կարծիքի վերաբերյալ, պատգամավորն ասաց.

«Անկեղծ ասած որևէ քննարկում չի եղել, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, բայց որևէ մեկը որևէ  բան ասել չի կարող, մենք միայն կարող ենք քննարկել՝ ինչո՞ւ  է մեկս կողմ, մյուսը՝ դեմ: Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ իր կարծիքը»:

Խոելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ պատգամավորն ասաց, որ որևէ քննարկում չի ունեցել, այդ մասին խոսք անգամ չի եղել և ինքն ունի իր հստակ դիրքորոշումը կոնվենցիայի վերաբերյալ, սակայն կհայտնի այն ժամանակ, երբ սկսվեն քննարկումները:

Հնչող կարծիքներին, թե Ստամբուլյան կոնվենցիան նախորդ իշխանություններից ստացված ժառանգություն է և հնարավոր չէ խուսափել դրանից, Հովսեփյան ասաց.

«Ոչ, չկա նման բան: Նախկին իշխանությունը շատ արատավոր բաներ է արել, որը մեր իշխանությունը ուղղակիորեն մերժեց և մենք մեզ հետ բերեցինք նոր որակներ, մտածողություն: Նախորդ իշխանությունը կառավարական մակարդակով ստորագրել է, բայց մենք կարող ենք օրենսդրական մակարդակում չընդունել դա, որևէ պարտավորություն չկա»:

Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»