Կան մարդիկ, որ փորձում են իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն. Մարիամ Փաշինյան
ԲլոգԻնձ թվում է բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե մեր անձնական կյանքերում, թե մեր հասարակության մեջ շատ թանկ են տրվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք:
Հիմա, կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել, եւ ներկայացնել այլ լույսի ներքո:
Կան մարդիկ, որ պարզապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետեւ բոլոր քաղաքացիները պաշտպանված են լինելու: Ու կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն:
Ես վստահ եմ, որ այս երկու բեւեռների Ֆեյսբուքյան ջանքերը ոչինչ չեն փոխելու, ու ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ ՀՀ աշխատասեր, ազնիվ ու իմաստուն քաղաքացին ցանկանում է»: