Խնդի­րը ոչ թե ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գի կա­յա­ցումն է, այլ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տո­տալ վե­րահս­կո­ղու­թյունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարությունն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես՝ մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, դրա համատեքստում հստակեցվում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները, մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը։

Իհարկե, այդպես էլ պարզ չի դարձել՝ խոսքը վեթթինգի մասի՞ն է, ինչին մայիսի 20-ի իր հայտնի ելույթում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ այս փուլում ընդամենը նախապատրաստվում է վեթթինգի իրականացումը։ Առհասարակ՝ գործող իշխանությունը սպառիչ պատասխան չի տվել սկզբունքային մի հարցի՝ վեթթինգի իրականացման համար առանձին օրենսդրական փաթե՞թ է ընդունվելու, թե՞ գործող օրենսդրությունն է համապատասխանեցվելու վեթթինգի տրամաբանությանը։

Սա կարևոր հանգամանք է, որովհետև, ի վերջո, կարևորագույն այս գործընթացի բոլոր փուլերը, բաղադրիչները հասկանալի պետք է լինեն հասարակության համար։

Սակայն ԱՆ վերջին հաղորդագրությունը ծնում է այլ հարցեր ևս։

Բանն այն է, որ ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ պարզվել է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը տեղյակ չէ, որ նախարարության հետ համատեղ լծված է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակման գործընթացին։ Սա արտառոց իրավիճակ է, երբ գործադիր իշխանության կառույցը հայտարարություն է տարածում՝ նույնիսկ դրա մասին չիրազեկելով պատգամավորներին։ Երբ արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պառլամենտարիզմը իջել է ամենացածր նշաձողին, մեզ անմիջապես հակադարձում են, սակայն փաստերը, ինչպես այս դեպքում, խոսում են հակառակի մասին։

Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, նաև՝ խորհրդարանական ամբիոնից, որ վեթթինգի ու անցումային արդարադատության գործիքակազմի օրենսդրական փաթեթը նախապատրաստվելու է խորհրդարանում։ Հիմա տեսնում ենք, որ այդ հայտարարությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանն, ու աշխատանքները տարվում են արդարադատության նախարարությունում ու լավագույն դեպքում՝ խորհրդարանական մեծամասնությանը մատուցվելու է գործադիրի կողմից պատրաստված «սևագիր»։

Մյուս կողմից՝ վեթթինգն ու անցումային արդարադատությունն արժեզրկվելու են, եթե գործընթացը չունենա քաղաքական ու հանրային համախոհության բաղադրիչ։ Եթե վեթթինգին վերաբերող օրենսդրական փաթեթի ձևավորմանը չեն մասնակցում անգամ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, ապա առհասարակ անիմաստ է խոսել քաղաքական համախոհության մասին։ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներն ընդհանրապես դուրս են մղված գործընթացից, ինչը ենթադրում է, որ դատական ռեֆորմի գործընթացն արդեն իսկ ականապատված է, ու մեծ են ռիսկերը, որ այն ծառայեցվելու է օրվա իշխանության քաղաքական օրակարգին։ Հիմա ավելի պարզ են դառնում Արտակ Զեյնալ յանից ազատվելը և Ռուստամ Բադասյանի նշանակումը: Այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե արդարադատության համակարգի կայացումն է, այլ գործադիր իշխանության տոտալ վերահսկողության սահմանումը դատական համակարգի նկատմամբ։

Նկատելի է մեկ այլ միտում ևս, որը ստվեր է նետում վեթթինգի գործընթացի, դրա արդյունավետության վրա։ Իշխանության ներկայացուցիչները վեթթինգի անհրաժեշտության մասին խոսում էին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո՝ փաստորեն իրենց նախաձեռնությունը պայմանավորելով կոնկրետ քրեական գործով, և խոսակցություններն ակնհայտորեն պասիվացան, երբ երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց։ Տեսականորեն կարող ենք ենթադրել, որ վեթթինգի աղմուկը ավելի շատ պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հանգամանքով, ու իշխանությունները դրա մասին նույնիսկ կարող են մոռանալ՝ իրավիճակի փոփոխությունից հետո։

Դատական ռեֆորմը որևէ կերպ չի կարելի պայմանավորել կոնկրետ քրեական գործով, հակառակ պարագայում կարժեզրկվի ռեֆորմը, իսկ կոնկրետ քրեական գործը կհայտնվի ապալեգիտիմացման թակարդում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ) Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ) Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռունին` գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանում երրորդ սեռ է մտնելու. ստորագրահավաք՝ ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ԵԼ․ «Փյունիկը» դուրս թողեց մակեդոնական «Շկուպիին» (ֆոտո) Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար». Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ Անտառի թալանը հարյուր միլիոնավոր դոլարների է հասել Փաշինյանը զինվորական ճաշարանում է․ ՈՒՂԻՂ
Այս աղջիկը 16 տարեկանում հանկարծամահ եղավ. Բժիշկները չէին հասկանում մահվան պատճառը, սակայն երբ զննեցին նրա ստամոքսը` կոր... Կլիմաքսի նախանշանները ճանաչելով կարող եք խուսափել դրանից. Ահա թե ինչին պետք է ուշադրւթյուն դարձնել Կյանքում յուրաքանչյուր մարդ սիրում է երեք անգամ. կարդացեք սա և պարզեք, թե որ էտապում եք դուք Անցանկալի ճշմարտություններ համաստեղության բոլոր նշանների մասին. Իսկ Դուք պատրաստեք… Աղջիկներ ընտրեք ծաղկեփնջերից մեկը և բացահայտեք թե ինչ են իրականում մտածում Ձեր մասին մասին սակայն չեն արտահայտվում Գնչուական ճշգրիտ թեստ. Պատկերացրեք գուշակի մոտ եք. Ընտրեք սիմվոլներից մեկը և իմացեք, թե ինչ Է Ձեզ համար սերը Քենդալ Ջեները կրկին մերկացրել է, հիացրել եւ հարստացել (Լուսանկարներ) «Անչոկ Փչո», «Հարուստի օձ»,«Շուշան Բխկ». Ինչ անուններով են գրանցում աստղերին նրանց «մտերիմներն ու ծանոթները» Լուսանկարել է սիրելիս․ Լիլի Մորտոն լողավազանում երկհարկանի կոշիկներով է շրջում Իսկապես գոյություն ունի՞ թռչնի կաթ, թե՞ այն միայն համեղ կոնֆետ ու թխվածք է
website by Sargssyan