Կա­ռա­վար­ման ճգնա­ժամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարօրինակ կառավարություն ունենք, որը խոսում է միայն ձեռքբերումների մասին, ընդ որում՝ նույնիսկ նրանց, որոնք նախկինների աշխատանքի արդյունք են, սակայն պրոբլեմներն ու ակնհայտ ձախողումները տեսնում է միայն իրենից դուրս՝ վերագրելով անցյալի տխուր ժառանգությանը։

Ամենևին չեմ պնդում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լավ ժառանգություն է ստացել, սակայն նաև հեռու եմ այն մտքից, թե հեղափոխության թիմը եկել է կառավարելու փլատակների վրա՝ զրոյից սկսելով պետականաշինությունը կամ տնտեսության զարգացումը։

Օրինակ՝ Սևանա լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու ակնհայտ քաղաքականություն է վարում՝ թվարկելով օբյեկտիվ հանգամանքների, նախկինից ժառանգություն ստացած խնդիրների համախումբ ու դրանով բացատրելով Սևանա լճի ճգնաժամը։ Որևէ մեկը չի էլ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, ու այսօրվա ֆորս-մաժորը բացառապես անցած մեկ տարվա հետևանք է։

Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ Սևանի պրոբլեմներն անցած տարիների հետևանք են, դա ամենևին էլ չի վերացնում գործող իշխանության պատասխանատվությունը, չի արդարացնում, մեղմ ասած, անգործությունը: Իշխանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակն արագ շտկելու և ճգնաժամը վերացնելու ուղղությամբ։

Պարզապես սարսափել կարելի է Սևանի կանաչ տեսքից։ Սա էկոլոգիական աղետ կարող է դառնալ շրջակա միջավայրի, տուրիզմի և առհասարակ՝ երկրի գյուղատնտեսության համար։

Կառավարությունը շարունակում է բավարարվել ընդհանուր բնույթի գնահատականներով, պատգամավորներից ոմանք խոսում են, ահազանգում են, սակայն չկան կոնկրետ լուծումներ, քայլեր։ 

Օրինակ՝ տարօրինակ է, որ այս հարցով խորհրդարանում չեն հրավիրվում լսումներ, կամ ԱԺ-ն չի փորձում ձևավորել հարթակներ, որոնց միջոցով փորձի արդյունավետ վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության կառույցների գործունեության նկատմամբ։ Նախօրեին էլ Արարատի մարզում տեղի ունեցավ ավտովթար՝ ողբերգական հետևանքներով։ Իհարկե, նման վթարներից ապահովագրված չէ ոչ մի երկիր, սակայն խնդիրն այն է, թե ինչպես են կառավարվում կամ չեզոքացվում նման ռիսկերը։

Պատահարը մի քանի ժամ շարունակ գտնվում էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ իշխանությունն արձագանքեց շատ ուշ, երբ սոցիալական ցանցերում մեղադրանքներ հնչեցին «ժողովրդական» կառավարության անտարբերության թեմայով։

Տպավորություն է, որ երկրից վարչապետի բացակայության հետևանքով ամբողջ կառավարությունը պարալիզացված է։ Հայաստանի ճանապարհներին «սպանդի» մասին գրել եմ բազմիցս, սակայն՝ անօգուտ։

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ճանապարհային երթևեկության անվտանգության հայեցակարգ գոյություն չունի։ Ճանապարհները շարունակում են գտնվել ոչ բարվոք վիճակում, ՃՈ-ն, ըստ էության, չի բարեփոխվել, ինչի հետևանքով մեքենաների տեխզննման ու վարորդական իրավունքի ստացման գործընթացները հեռու են բավարար լինելուց։ 

Սակայն խնդիրը նաև գլոբալ համատեքստի մասին է, ինչը խանգարում է, որ կառավարությունը կարողանա օպերատիվ արձագանքել ֆորս-մաժորային իրավիճակներին՝ անկախ դրանց բնույթից։ Նիկոլ Փաշինյանի թիմը փողոցից պետական մակարդակ դեռևս չի տեղափոխվել։

Մեկ տարվա ընթացքում չի ձևավորվել կառավարման արդյունավետ համակարգ, ինչի հետևանքով ոչ միայն բացակայում են զարգացման հեռանկարային ծրագրերը, այլ նաև գոյություն չունի օպերատիվ կառավարում։ Մյուս կողմից՝ հեղափոխականությունն ազդում է ոչ միայն կառավարության գործունեության արդյունավետության վրա, այլ նաև «վերևից» պարտադրված «մշակույթ» է, որը յուրացվում է «դուխով» քաղաքացիների կողմից՝ նրանց մոտ զրոյացնելով հարգանքը իրավապահ մարմինների հանդեպ։ Երբ փողոցներում գետնին է հավասարեցված ՃՈ հեղինակությունը, ապա մահաբեր պատահարների պատճառները պետք է ավելի խորքային դիտարկել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ) Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռունին` գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանում երրորդ սեռ է մտնելու. ստորագրահավաք՝ ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ԵԼ․ «Փյունիկը» դուրս թողեց մակեդոնական «Շկուպիին» (ֆոտո) Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար». Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ Անտառի թալանը հարյուր միլիոնավոր դոլարների է հասել Փաշինյանը զինվորական ճաշարանում է․ ՈՒՂԻՂ Ավարտվել են Սեւան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով կարող եք խուսափել դրանից. Ահա թե ինչին պետք է ուշադրւթյուն դարձնել Կյանքում յուրաքանչյուր մարդ սիրում է երեք անգամ. կարդացեք սա և պարզեք, թե որ էտապում եք դուք Անցանկալի ճշմարտություններ համաստեղության բոլոր նշանների մասին. Իսկ Դուք պատրաստեք… Աղջիկներ ընտրեք ծաղկեփնջերից մեկը և բացահայտեք թե ինչ են իրականում մտածում Ձեր մասին մասին սակայն չեն արտահայտվում Գնչուական ճշգրիտ թեստ. Պատկերացրեք գուշակի մոտ եք. Ընտրեք սիմվոլներից մեկը և իմացեք, թե ինչ Է Ձեզ համար սերը Քենդալ Ջեները կրկին մերկացրել է, հիացրել եւ հարստացել (Լուսանկարներ) «Անչոկ Փչո», «Հարուստի օձ»,«Շուշան Բխկ». Ինչ անուններով են գրանցում աստղերին նրանց «մտերիմներն ու ծանոթները» Լուսանկարել է սիրելիս․ Լիլի Մորտոն լողավազանում երկհարկանի կոշիկներով է շրջում Իսկապես գոյություն ունի՞ թռչնի կաթ, թե՞ այն միայն համեղ կոնֆետ ու թխվածք է Ռուս Քիմ Քարդաշյանը ցնցել է համացանցն իր անչափ գայթակղիչ ու անկեղծ լուսանկարով
website by Sargssyan