ԱԺ-ն ընդունեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ ստեղծելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լիազոր ներկայացուցչի մասով, և վերջինիս աջակցող գրասենյակ: 

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նշել էր, որ առաջարկվում էր վարչապետի աշխատակազմում ստեղծել համապատասխան վարչական պաշտոն՝ լիազոր ներկայացուցչի մասով և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Բացի այդ, օրենքով նախատեսվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զբաղվի լիազոր ներկայացուցիչը, այդ թվում՝ շահերի ներկայացման, վճիռների կատարման ուղղությամբ և այլն:

Փոխնախարարը ներկայացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ԲՀԿ-ի կողմից ներկայացվել է 5 առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է ներկայացուցչի պաշտոնը ստեղծել որպես վարչապետին կից պետական վարչական պաշտոն, ներկայացուցիչ նշանակվելու համար 25 տարեկանի նվազագույն շեմը դարձնել 30 տարեկան: ԲՀԿ-ն առաջարկել է նաև ներկայացուցչի համար սահմանել 5 տարվա մասնագիտական ստաժի պահանջ և սահմանել, որ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն ՀՀ քաղաքացին:

Տարիքային շեմի առաջարկն ընդունվել է: Ասատրյանն անդրադարձավ ԲՀԿ-ի առաջարկին, որ ներկայացուցիչը լինի վարչապետին կից, միայն վարչապետին հաշվետու լինի, այլ ոչ աշխատակազմին: Նա նշեց, որ օրենքի 12-րդ հոդվածում այդ գաղափարը դրել են: Ըստ դրա՝ ներկայացուցիչը յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչ առաջին եռամսյակի ավարտը հաշվետվություն է ներկայացնում վարչապետին: Ասատրյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջ սահմանել պետք չէր, քանի որ առավել նեղացնում են այն հնարավորությունները, սակայն առաջարկն ընդունվել է:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց իր նկատառումներն ու անհամաձայնությունը ԲՀԿ-ի տարիքային շեմի առաջարկի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց օրենքով ամրագրել այն, ինչը հաստատել է հանձնաժողովը:

Նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ իրենց առաջարկությունները միտված են եղել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն: Նրա կարծիքով՝ ՀՀ ներկայացուցիչը պարտադիր պետք է ունենա ստաժ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս ելույթ ունեցավ այդ թեմայով: Նրա կարծիքով՝ ոչ մի հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչու են այդ օրենքն ընդունում, ինչու է ՄԻԵԴ-ում ներկայացուցիչը առանձնանում: «Չի կարելի նման բան անել: Երեկ դեմ քվեարկեցինք, ինֆորմացիա կար, որ փոխվելու է վիճակը, բայց չի փոխվել»,- նշեց նա:

Մարուքյանի խոսքով՝արդարադատության փոխնախարարը ներկայացրել է Հայաստանը ՄԻԵԴ-ում, ունեցել է վարչություն, նորմալ աշխատել է, հիմա չի հասկանում այդ փոփոխությունների իմաստը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ օրենքն իրոք նպատակահարմար է: «Արդարադատության նախարարությունն իրոք զբաղվում էր խնդրով, բայց զբաղվում էր մնացորդային սկզբունքով: Շատ դեպքերով ծանրաբեռնված գրաֆիկի արդյունքում ՄԻԵԴ-ում հնարավոր չէր ունենալ այն մոտեցումները, որոնք մեզ անհրաժեշտ էին: Իսկ ՄԻԵԴ-ում մենք դեռ անելիքներ ունենք»,- ասաց նա:

Անդրադառնալով հիմնավորումների մասին Մարուքյանի դիտարկմանը՝ ասաց, որ իրականում առկա են հիմնավորումներ:

Նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ 21, ձեռնպահ՝ 7:

Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ) Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռունին` գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանում երրորդ սեռ է մտնելու. ստորագրահավաք՝ ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ԵԼ․ «Փյունիկը» դուրս թողեց մակեդոնական «Շկուպիին» (ֆոտո) Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար». Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ Անտառի թալանը հարյուր միլիոնավոր դոլարների է հասել Փաշինյանը զինվորական ճաշարանում է․ ՈՒՂԻՂ Ավարտվել են Սեւան-Թերակղզի 1,094կմ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները
Այս աղջիկը 16 տարեկանում հանկարծամահ եղավ. Բժիշկները չէին հասկանում մահվան պատճառը, սակայն երբ զննեցին նրա ստամոքսը` կոր... Կլիմաքսի նախանշանները ճանաչելով կարող եք խուսափել դրանից. Ահա թե ինչին պետք է ուշադրւթյուն դարձնել Կյանքում յուրաքանչյուր մարդ սիրում է երեք անգամ. կարդացեք սա և պարզեք, թե որ էտապում եք դուք Անցանկալի ճշմարտություններ համաստեղության բոլոր նշանների մասին. Իսկ Դուք պատրաստեք… Աղջիկներ ընտրեք ծաղկեփնջերից մեկը և բացահայտեք թե ինչ են իրականում մտածում Ձեր մասին մասին սակայն չեն արտահայտվում Գնչուական ճշգրիտ թեստ. Պատկերացրեք գուշակի մոտ եք. Ընտրեք սիմվոլներից մեկը և իմացեք, թե ինչ Է Ձեզ համար սերը Քենդալ Ջեները կրկին մերկացրել է, հիացրել եւ հարստացել (Լուսանկարներ) «Անչոկ Փչո», «Հարուստի օձ»,«Շուշան Բխկ». Ինչ անուններով են գրանցում աստղերին նրանց «մտերիմներն ու ծանոթները» Լուսանկարել է սիրելիս․ Լիլի Մորտոն լողավազանում երկհարկանի կոշիկներով է շրջում Իսկապես գոյություն ունի՞ թռչնի կաթ, թե՞ այն միայն համեղ կոնֆետ ու թխվածք է
website by Sargssyan