Ուղև­որ­ներն ահա­զան­գում են գնացք­նե­րի հա­կա­հի­գի­ե­նիկ վի­ճա­կի մա­սին. «Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղին» ունի իր բա­ցատ­րու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքից՝ համանուն կառամատույցից, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին գնացքը ցանկացողներին կհասցնի մինչև Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղ: Իհարկե, սա անվտանգ և հարմարավետ փոխադրամիջոց է, հատկապես հանգստի մեկնողների համար:

Գինն էլ, ինչ խոսք, գրպանին հարմար է՝ 600 դրամ Սևան, 1000 դրամ՝ Շորժա հասնելու համար: «Ալմաստ» կառամատույցից գնացքը սկսում է իր ընթացքը, մի քանի րոպե անց ուղևորներին են մոտենում ՀԴՄ սարքերով «զինված» բարեհամբույր հսկիչները և գանձում վճարը: 2 ժամ ունենք՝ Սևանի թերակղզի հասնելու համար:

Նստարանները փափուկ են, հարմարավետ, այլ հարց է, երբ ուզում ես պատուհանից դուրս նայել: Երկինքը մի տեսակ կապույտ չէ, դաշտերի կանաչն էլ այն չէ: Ուղղակի չես կարող չնկատել, որ պատուհանները երկար ժամանակ է՝ կարգին չեն մաքրվել, սա ուղղակի փոշի չէ, այլ կուտակված կեղտ: Ինչևէ: Գնացքը մի քանի կառամատույցներում կանգառներ է կատարում՝ Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Սոլակ, Ծաղկունք, Սևան և այլն:

Չենք սխալվի, եթե նշենք, որ քաղաքների՝ Հրազդանի, Աբովյանի և այլն, կառամատույցները բավական բարվոք վիճակում են, մինչդեռ նույնը չես կարող ասել գյուղերի՝ Սոլակի և Ծաղկունքի մասին:

Սարսափելի, քարուքանդ վիճակում են գտնվում որպես կանգառ ծառայող հատվածները, ամբողջությամբ կորած են աղբի մեջ, բացակայում են նստարանները: Այս կառամատույցները վերջին անգամ, երևի թե, վերանորոգվել են ԽՍՀՄ տարիներին: Ի դեպ, երբ նյութը պատրաստում էինք հրապարակման, սոցիալական ցանցի օգտատերերը սկսեցին լուսանկարներ հրապարակել Երևանից Գյումրի ուղևորվող էլեկտրագնացքից: 

Կադրերը, մեղմ ասած, հաճելիներից չէին՝ սարսափելի կեղտոտ պատուհաններ, մի քանի անգամ ավելի կեղտոտ զուգարանակոնք, որից օգտվել ուղղակի չես ցանկանա, գուցե նաև չկարողանաս՝ տեխնիկական պատճառներով:

Առկա խնդիրների վերաբերյալ ճշտումներ կատարելու համար «Փաստը» դիմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրձելանին: 

Անդրադառնալով կառամատույցների բարեկարգման խնդրին՝ նա նշեց, որ Սևանի ուղղությամբ դրանք վերականգնված են առնվազն մեկ-երկու վագոնի երկարությամբ՝ համապատասխան դրա ծանրաբեռնվածությանը:

«Կառամատույցները ժամանակին բավականին երկար են եղել, որովհետև երկաթուղին շատ ինտենսիվ է օգտագործվել որոշ հատվածներում: Օրինակ՝ նույն Սևանի ուղղությամբ երկաթուղին գործարկվել է ոչ թե միայն ամռանը՝ տարվա մեջ 2-2,5 ամիս, այլ ավելի շատ, և մեծ թվով մարդկանց է տեղափոխել: Բայց հիմա, քանի որ ուղևորահոսքը, շարժն ավելի քիչ է, իմաստ չկա կառամատույցներն ամբողջ երկայնքով վերականգնել: Դրանք վերականգնված են 1-2 վագոնի երկարությամբ, այսինքն, եթե քաղաքացին Սոլակի կառամատույցից է գնացք բարձրանում, նա օգտվում է վերանորոգված հատվածից: Կառամատույցները վերականգնված են այն չափով, որքան այսօր կա անհրաժեշտություն», - նշում է Գրձելյանը:

Ինչ վերաբերում է գնացքների մաքրությանը, նա տեղեկացնում է, որ էլեկտրագնացքը մաքրվում է ամեն չվերթից առաջ: «Գուցե խնդիրը հնությունն է, մաշվածությունը: Օրինակ, պատուհանները երկու տակ են, կարող են խամրած լինել, փոշի հավաքվի դրանց արանքում, բայց գնացքներն անընդհատ մաքրվում են: Այժմ խնդիր է դրված ոչ թե ընթացիկ՝ մեկ-երկու պատուհան փոխել, այլ խորքային և համակարգային լուծումներ տալ: Ուղղակի ամեն ինչ միանգամից չի լինի», - եզրափակում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է խնդիրներին համակարգային լուծումներ տալուն, ապա նշենք, որ սա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անմիջական պարտականություններից է, մասնավորապես՝ ընկերության խնդիրների մեջ մտնում է ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակցությունների զարգացումը։ Սա ամրագրվել է 2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և ՀՀ-ի միջև կնքված կոնցեսիոն պայմանագրով, երբ այն ժամանակ դեռևս «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարումը 30 տարով հանձնվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Արցախում տղամարդը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր (ֆոտո) ՈւՂԻՂ. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին և ծնկի բերին, ինձ էլ մի օր դրա համար կդատեք․ Միքայելյանը՝ Աղազարյանին (տեսանյութ) Ռաֆայել Նադալը պարտվեց մեկնարկում Երեւանում թալանել են ԱԺ «Իմ քայլի» պատգամավորին. նրա մեքենայից գողացել են մի քանի հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հրդեհ է բռնկվել Երև­ա­նի «Նա­ի­րիտի» տա­րած­քում Բնակ­տա­րած­քի օգ­տա­գործ­ման փոխ­հա­տուց­ման կար­գը Ի՞նչ եկամուտներ ու միջոցներ ունի փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը․ «Փաստ» «Մշա­կույ­թը պետք է դի­տար­կել որ­պես պե­տու­թյան տնտե­սու­թյան զար­գաց­ման աղ­բյուր». «Փաստ» ԱԺ հերթական նիստերի օրակարագում 36 հարց է. կքննարկվի 2020 թվականի բյուջեն (ուղիղ) «Իրա­կան, նվա­զա­գույն հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի բյու­ջե». ո՞ր գոր­ծոն­ներն են լրա­ցու­ցիչ զգու­շա­վո­րու­թյան հան­գեց­րել. «Փաստ» Օպ­տի­մա­լաց­ման քո­ղի ներ­քո կա­ռա­վա­րու­թյունն ուռ­ճաց­նում է պե­տա­կան ապա­րա­տը. «Փաստ» Ամե­նա­զայ­րա­ցած եր­կիրն ենք. ին­չո՞ւ իշ­խա­նու­թյուն­ներն այդ­պես էլ դա­սեր չեն քա­ղում. «Փաստ» «Ինք­նա­խա­բե­ու­թյան դրսև­ո­րում, որը փոր­ձում են տա­րա­ծել նաև հա­սա­րա­կու­թյան լայն շեր­տե­րի վրա». «Փաստ» Չնայած հետևողական սիրաշահումներին.... «Փաստ» Հայ-թուրքական հարաբերությունների նոր փո՞ւլ. «Փաստ» Դպրո­ցում կու­սում­նա­սի­րեն կրոն­նե­րի պատ­մու­թյո՞ւն. «Փաստ» Ակումբում գողացել էին երիտասարդ կնոջ պայուսակը. ոստիկանները բացահայտեցին գողությունը Մտել է դեղատուն, դանակով սպառնացել աշխատակցուհուն եւ հափշտակել փողերը. բացահայտում
website by Sargssyan