ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈՒԼԻՍԻ). Ստեղծ­վել է «բարձր մա­կար­դա­կի հայ-թուր­քա­կան հաշ­տեց­ման հանձ­նա­ժո­ղով»

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրոմիություն՝ Սրեբրենիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ նիդերլանդական միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Կինոյի լուսային օպերատորի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

552- սկսվել է Հայոց մեծ թվականը:

1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը:

1969- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:

1983- գործարկվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» - «Գործարանային» հատվածը:

2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսությանը և համագործակցության զարգացմանը:

2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:

2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը:

ԱՇԽԱՐՀ

1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:

1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:

1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։

1776 –կապիտան Ջեյմս Կուկի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը:

1783 –Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ համարելով դա անհեռանկարային:

1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:

916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:

1919 –Հոլանդիայում առաջին անգամ մտցվել է 8-ժամյա աշխատանքային օր:

1921- մոնղոլական ազգային բանակը, Կարմիր բանակի օգնությամբ հաղթանակ տոնելով չինական օկուպացիոն բանակի և սպիտակգվարդիականների նկատմամբ, Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:

1934-ծնվել է իտալացի մոդել յեր, Armani ընկերության հիմնադիր Ջորջիո Արմանին:

1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը՝ Ջորջ Գերշվինը:

1942 –Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:

1971-Պիտսբուրգում կայացել է «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրեմիերան:

1975- Չինաստանի հյուսիս-արևել քում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:

1989 –սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:

1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու:

2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։

Կամո Խաչիկյան

 

Բանակն ու ԶՈՒ-ն կազմելու են անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչը. ԱԽ քարտուղար Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են հայտնի քրեական հեղինակության բնակարանը ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարարի հետ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին Բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է (տեսանյութ) Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ) Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետին. նա համակարգում է 23 տարի (տեսանյութ) Մենք համախմբվում ենք, երբ մեր երկրին վտանգ է սպառնում․ Մարինա Խաչատրյանը «ոչ» է ասում Ստամբուլյան կոնվենցիային (տեսանյութ) Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին (տեսանյութ) ՔԿ-ում կադրային ջարդ չկա «Չելսի»-ն հաղթեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ֆերմեր Տիգրան Եղոյանի բարձրացրած հարցերին անդրադարձել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Որոնք են Սևանի գունային փոփոխությունների պատճառները. ներկայացնում է նախկին փոխնախարարը
website by Sargssyan