Վայոց Ձորի մարզում բախվել են Opel Zafira-ն ու Volkswagen-ը. կան տուժածներ

Հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira մակնիշի 36 AՏ 132 համարանիշի և Volkswagen մակնիշի 006 MC 26 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Դավիթաշենի «Արայի ամրոց» ռեստորանի մատուցողը հենց ռեստորանի մոտ դանակահարել է իր 3 գործընկերներին Օրվա խորհուրդը Քանի դեռ պատժամիջոցները պահպանվում են, Վաշինգտոնի համար Փհենյանը կշարունակի մնալ գլխավոր սպառնալիք. ԿԺԴՀ ԱԳՆ Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է 19-ամյա երիտասարդը բռնվել է գողության պահին Երևանի փողոցներում քեֆ-ուրախություն է (տեսանյութ) Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (տեսանյութ) 2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Արսեն Թորոսյան Որսը կթույլատրվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին. Էրիկ Գրիգորյանն ստորագրել է հրամանը Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ այրվում է 1800 հա Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար Գ.Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրահայտ «Sport Point»-ի 1-ին մարզախանութը ԱԱԾ-ն հերքում է Միհրան Հարությունյանի նոր մենամարտի օրը հայտնի է Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի Սա մեր ամենակարևոր ծրագրերից է. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ
website by Sargssyan