Էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացել է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում վիճակը կայունացվել է և
հաճախականության տատանումներ այլևս չկան։

Ինչպես նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել էր, որ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները դեռ պարզ չեն՝ հավելելով, որ ձևավորվելու է աշխատանքային խումբ, կատարվելու են ուսումնասիրություններ՝ վթարի պատճառները պարզելու համար: Նա վստահեցրեց, որ վթարի պատճառներն ու մեղավորներն անպայման կբացահայտվեն:

«Ժամը 13:46-ին Հայաստանի էներգետիկ համակարգում եղել է հաճախականության տատանում, որի հետևանքով անջատվել են «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, հետո՝ «Երևան» ՋԷԿ-ը, այնուհետև՝ ավելի փոքր կայաններ: Դեռևս հստակ ախտորոշված չի պատճառը, բայց կայունությունը վերականգնված է, հաճախականության տատանումներ չունենք: Ինչպես գիտեք, մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ, ու ցանկացած տատանում Իրանում զգացվում է մեզ մոտ, մեր երկրում էլ ցանկացած տատանում զգացվում է իրենց մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ ևս եղել ենք կապի մեջ, իրենք ևս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց 100 տոկոսով ասել, որ վթարի պատճառը, հաճախականության տատանումները եկել են իրանական էներգահամակարգից, չենք կարող: Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորներն անպայման կբացահայտվեն»,- ասել էր նա:

Փոխնախարարը վստահեցրել էր, որ անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել, չի էլ ունենա: «Հիմնական գործող բազիսային արտադրող կայանները համակարգում եղել են «Երևան» ՋԷԿ-ը, «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը և հիդրոէլեկտրակայանները: Ատոմակայանը պլանային վերանորոգման է կանգնած հունիսի մեկից, ցանցում չի եղել, ցանցից օգտվել է միայն սեփական կարիքների համար: Ատոմակայանի անձնակազմը, պահպանելով բոլոր նորմատիվները, հաճախականության տատանման սկսվելուն պես ցանցից առանձնացել է և սեփական կարիքները բավարարել է դիզել-գեներատորների միջոցով: Կայունացումից հետո ատոմակայանը կրկին սկսել է սնվել համակարգից, որևէ վտանգ չի սպառնում»,- մանրամասնել էր Վարդանյանը:

Նա հայտնել էր, որ Տավուշի և Լոռու մարզի մի մասն անջատել են Հայաստանի էներգահամակարգից և միացված են վրացական էներգահամակարգին, Վրաստանից 28 մեգավատ հոսանքի ներմուծում է առկա, մարզերի էներգամատակարարումը վերականգնված է: «28 մեգավատ Վրաստանից ներմուծում ունենք, 42 մեգավատ ունենք Իրանից: Ընդհանուր սպառումը՝ 583 մեգավատ, վերականգնված է: Օրվա այս ժամերին մեզ մոտ սպառման պահանջարկը լինում է 800-900 մեգավատ, այս պահին մոտ 600 մեգավատն ապահովվում է: Սեփական գեներացիան 506 մեգավատ է այս պահին: «Սևան-Հրազդան» կասկադը ամբողջ հնարավորությամբ այս պահին գործող ջրի քանակով մտած է համակարգում, որը ևս համակարգից անջատված էր, «Որոտան» կասկադը և փոքր հիդրոէլեկտրակայանները՝ ևս:

«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկում և «Երևան» ՋԷԿ-ում զննության, վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում: Փոխնախարարը հայտնեց, որ մոտավորապես մեկ ժամվա ընթացքում, եթե այլ խնդիրներ չառաջանան, նոր տատանումներ չլինեն, 5-րդ բլոկի շոգետուրբինը կսկսի կամաց-կամաց մտնել ցանց և բեռ հավաքել:

Հակոբ Վարդանյանը տեղեկացրել է, որ շոգետուրբինը մինչև 250-280 մեգավատ բեռ կարող է հավաքել: Այդ ժամանակ հանրապետությունում ամբողջ էներգոմատակարարումը կվերականգնվի, որևէ մեկը էլ չի զգա վթարի հետևանքները:

Զելենսկին մի կողմ է հրել պաշտպանության նախարարին (տեսանյութ) Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանին Ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան (լուսանկարներ) Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ռունին` գոլի հեղինակ (տեսանյութ) Հայաստանում երրորդ սեռ է մտնելու. ստորագրահավաք՝ ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ԵԼ․ «Փյունիկը» դուրս թողեց մակեդոնական «Շկուպիին» (ֆոտո) Այո, պարոն Փաշինյանն իրավունք ունի անհրաժեշտ իրավիճակներում զինված ուժերն օգտագործել. Քոչարյանի պաշտպան Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար». Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել Թրամփը ցանկանում է թուլացնել դոլարը Ռուբեն Վարդազարյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ Անտառի թալանը հարյուր միլիոնավոր դոլարների է հասել Փաշինյանը զինվորական ճաշարանում է․ ՈՒՂԻՂ
Այս աղջիկը 16 տարեկանում հանկարծամահ եղավ. Բժիշկները չէին հասկանում մահվան պատճառը, սակայն երբ զննեցին նրա ստամոքսը` կոր... Կլիմաքսի նախանշանները ճանաչելով կարող եք խուսափել դրանից. Ահա թե ինչին պետք է ուշադրւթյուն դարձնել Կյանքում յուրաքանչյուր մարդ սիրում է երեք անգամ. կարդացեք սա և պարզեք, թե որ էտապում եք դուք Անցանկալի ճշմարտություններ համաստեղության բոլոր նշանների մասին. Իսկ Դուք պատրաստեք… Աղջիկներ ընտրեք ծաղկեփնջերից մեկը և բացահայտեք թե ինչ են իրականում մտածում Ձեր մասին մասին սակայն չեն արտահայտվում Գնչուական ճշգրիտ թեստ. Պատկերացրեք գուշակի մոտ եք. Ընտրեք սիմվոլներից մեկը և իմացեք, թե ինչ Է Ձեզ համար սերը Քենդալ Ջեները կրկին մերկացրել է, հիացրել եւ հարստացել (Լուսանկարներ) «Անչոկ Փչո», «Հարուստի օձ»,«Շուշան Բխկ». Ինչ անուններով են գրանցում աստղերին նրանց «մտերիմներն ու ծանոթները» Լուսանկարել է սիրելիս․ Լիլի Մորտոն լողավազանում երկհարկանի կոշիկներով է շրջում Իսկապես գոյություն ունի՞ թռչնի կաթ, թե՞ այն միայն համեղ կոնֆետ ու թխվածք է
website by Sargssyan