Կհա­ջող­վի՞ վեր­ջա­պես ձեր­բա­զատ­վել ջուր­ծե­ծո­ցի­նե­րից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, որոնք վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում էին, ավելին՝ դարձել էին լուրջ քննարկումների առարկա:

Ընդհանրապես, հարկ է նշել, որ այս նիստում մի շարք առանցքային հարցեր և կարևոր շեշտադրումներ արվեցին: Նիստի սկզբին կառավարության ներկայացուցիչներն անդրադարձան Սևանի «ծաղկման» խնդրին և խոսեցին ստեղծված վիճակի հանգուցալուծման և լիճը ճգնաժամային վիճակից դուրս բերելու խնդիրների մասին, եղան համապատասխան հանձնարարականներ:

Հարկ է նշել, որ պարբերաբար պատկան մարմինները հայտարարում էին, որ Սևանը շատ կարևոր դեր ունի, և մենք պետք է Սևանա լճի մակարդակը բարձրացնենք, սակայն իրականում կանխվել է լճի մակարդակի բարձրացումը, ինչը լուրջ բնապահպանական ռազմավարական սխալ է, ինչպես շեշտում են նաև մասնագետները:

Վերջին տարիներին եղել են նպաստավոր պայմաններ լճի մակարդակը բարձրացնելու համար, եթե թույլ տային, ապա մենք կունենայինք շատ ավելի լավ իրավիճակ Սևանում:

Հիմա արդեն, երբ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած, խնդրի մասին սկսել են խոսել բոլորը: 

Նիստում քննարկված հարցերի շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացված ճանապարհատրանսպորտային պատահարների և մարդկային զոհերի փաստին: Ոստիկանապետի զեկույցից պարզ դարձավ, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 19-ով ավել զոհեր ունենք: Մեքենաների խնդրի մասին խոսելիս առանձին անդրադարձ եղավ նախորդ շաբաթ Արարատի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասներին, որի արդյունքում եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ:

Ահա այս դեպքն էլ առիթ հանդիսացավ կառավարությունում ավտոմեքենաների հարցի շուրջ խորքային քննարկման:

Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանը ՃՏՊ-ների հետ կապված ասաց, որ ներկայումս պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի վերահսկողություն: Նիստի ընթացքում հնչեցին նաև առաջարկներ, ըստ որոնց, նախատեսվում է ստեղծել այնպիսի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի ավտովթարների դեպքում գազաբալոնների ավտոմատ անջատում կատարել, որպեսզի կարելի լինի խուսափել հրդեհներից և պայթյուններից: 

Մեքենաների հետ կապված առաջարկ եղավ նաև, որ հնամաշ մեքենաների պարագայում, որոնք արդեն գտնվում են ֆիզիկական ու բարոյական մաշվածության եզրին, չտրամադրել ԱՊՊԱ կտրոններ և անցկացնել խստացված տեխզննում, նաև առաջարկվեց խստացնել սահմանին մեքենաների բեռնվածության չափը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածության պատճառով վթարներից խուսափելու համար:

Սպասելի էր, և հենց այդպես էլ եղավ, առանձին անդրադարձ կատարվեց նաև նախօրեին տեղի ունեցած «հովհարային կոլապսին», երբ ողջ հանրապետության տարածքում մոտ 4-5 ժամ գրեթե իսպառ էլէներգիա չկար: Հանձնարարականներ տրվեցին, որպեսզի իրականացվի ծառայողական քննություն և պարզվի դեպքի իրական և խորքային պատճառները, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության:

Նշվեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։

Բայց կան հարցեր, որ այդ աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակում չեն. օրինակ՝ ամբողջ համակարգը տեխնիկական ի՞նչ վիճակում է, քանի որ մի քանի ժամում ստեղծված քաոսը ցույց տվեց հարցի կենսականությունը, կամ, ասենք, ի՞նչ երաշխիքներ, որ այլևս չի կրկնվի: Խնդրի հետ կապված կարող ենք փաստել, որ էլէներգիայի ու գազի խնդիրը բացահայտորեն միայն ոլորտային չէ, այն նաև քաղաքական է ու ցույց է տալիս Հայաստանի խոցելիությունը՝ արտաքին միջամտության առաջ: Համաձայնեք, որ սա ազգային անվտանգության հարց է ու նույնպես անհետաձգելի լուծում պահանջող: 

Իրականում, ինչպես հաճախ նախկինում, անցած մեկ տարում նույնպես անընդհատ տեսնում ենք, որ բազմաթիվ հանձնարարականներ ու որոշումներ մնացել են զուտ թղթի վրա, այսպես ասած՝ դրանք տրվել են տեսախցիկների համար, որպեսզի հանրության աչքին հերթական թոզփչոցին լինի, և շատ կարևոր է, որ այս առանցքային նշանակության հարցերը շատ արագ կյանքի կոչվեն: Այսքանից հետո մնում է արվեն համապատասխան ճիշտ եզրակացություններ և խնդիրներին ժամանակին լուծումներ տրվեն, այլապես, ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում, «ջուրը հասնում է կամրջի բերանին», նոր միայն այդ պահին սկսում ենք փնտրել տարբեր իրավիճակային որոշումներ: Կարևորն այն է, որ հանրությունը ոչ թե ջուրծեծոցիներ, այլ իսկական՝ բովանդակային ու կառուցողական աշխատանք տեսնի, այլապես լոլոների ու բոլոլաների պակաս երբեք էլ չի եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Օրվա խորհուրդը Քանի դեռ պատժամիջոցները պահպանվում են, Վաշինգտոնի համար Փհենյանը կշարունակի մնալ գլխավոր սպառնալիք. ԿԺԴՀ ԱԳՆ Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է 19-ամյա երիտասարդը բռնվել է գողության պահին Երևանի փողոցներում քեֆ-ուրախություն է (տեսանյութ) Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (տեսանյութ) 2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Արսեն Թորոսյան Որսը կթույլատրվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին. Էրիկ Գրիգորյանն ստորագրել է հրամանը Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ այրվում է 1800 հա Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար Գ.Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրահայտ «Sport Point»-ի 1-ին մարզախանութը ԱԱԾ-ն հերքում է Միհրան Հարությունյանի նոր մենամարտի օրը հայտնի է Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի Սա մեր ամենակարևոր ծրագրերից է. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ Ժառանգականների լռությունն ավելի խոսուն է, քան ոչինչ չասող հայտարարությունը
website by Sargssyan