Ի՞նչ ավտոմեքենա է ձեռք բերել վարչապետի օգնականը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Հ. Թաշչյանը 2018թ. հարկային տարում 21 500 ԱՄՆ դոլար արժողության «TOYOTA RAV 4 2.4» մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել:

Հայտարարատու պաշտոնատար անձի՝ հարկային տարվա վերջում առկա փոխառության չափը կազմել է 40 000 ԱՄՆ դոլար և 11 800 ԱՄՆ դոլար: Հրաչյա Թաշչյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 60 000 ԱՄՆ դոլար: Նշված տարվա սկզբում նա ՀՀ դրամով դրամական միջոց չի ունեցել: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 1 500 000 ՀՀ դրամ, իսկ 60 000 ԱՄՆ դոլարն առկա չի եղել:

2018թ. ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 3 362 720 դրամ: Նշվածից 900 000 ՀՀ դրամը և 2 462 000 գոյացել են աշխատավարձից: Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժիններում էլ նշված է 720 ՀՀ դրամ և 280 ԱՄՆ դոլար եկամտի մասին: Բացի նշվածից, Հ. Թաշչյանը ստացել է նաև 23 000 ԱՄՆ դոլար եկամուտ, որը ևս գոյացել է աշխատավարձից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Եթե հարկ լինի՝ կհրավիրեմ միջազգային փորձագետի․ մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ 2 երիտասարդ բռնացել ու թալանել են ՌԴ քաղաքացու Վառելափայտով բարձած մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. «Շիրակ կենտրոն» ՀԿ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին անանուն նվիրատվություններում կոռուպցիոն ռիսկ կա. Վարուժան Հոկտանյան Արմավիրի մարզում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցուն Երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն եւ գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը Կանադայում ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թռիչք կատարել Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից ՏԿԵ նախարարը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ Վարչապետը եւ ՀԲ տարածաշրջանային տնօրենը խոսել են գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին Վերաքննիչ դատարանը ենթադրություններով է կայացրել դատական ակտ. դատապարտյալի հարազատները բողոքում են Խոշոր ավտովթար Սարալանջի հին ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին «ՍԱՍ»-ի Արտակը եւ Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության Անթույլատրելի է հավասարեցնել Ղարաբաղի իշխանություններին եւ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին․ ՀՅԴ Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Այսօր Տանգոյի միջազգային օրն է Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր
website by Sargssyan