ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Լրա­ցել է հայտ­նա­բե­րու­մից հե­տո նեպ­տու­նյան առա­ջին տա­րին, սկսվել է իս­րա­յե­լա-լի­բա­նա­նյան երկ­րորդ պա­տե­րազ­մը

ՏՈՆԵՐ

Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր , Ավստրալիա՝ Աբորիգենների օր, Դանիա ՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիջաբի և հնազանդության օր, Հյուսիսային Իռլանդիա՝ Օրանժիստների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1988- Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանային խորհրդի պատգամավորների համագումարը հայտարարել է միակողմանիորեն Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու և մարզը Արցախի Հայկական Ինքնավար Մարզ վերանվանելու մասին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն խորհուրդը որոշումը համարել է ոչ օրինական և չեղարկել այն:

1992– Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:

2000-վախճանվել է հայազգի օպերատորմուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:

2005-մեկնարկել է «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը:

2013-երեկոյան Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:

2015-Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը:

1468 –ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հեղինակ Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը Ֆերմոսելյե):

1536– վախճանվել է հոլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:

1700-մահապատժի է ենթարկվել հանրահայտ անգլիացի ծովահեն Ջեյմս Կելլին:

1712 –վախճանվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր, Օլիվեր Կրոմվելի որդի Ռիչարդ Կրոմվելը:

1804-վախճանվել է ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:

1806– Նապոլեոն Բոնապարտը ստեղծել է Հռենոսյան միությունը:

1813- ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:

1814-վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկի նվաճող, հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլ յամ Հոուն:

1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:

1884– ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:

1917-Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը:

1928-խորհրդային «Կրասին» սառցահատը Շպիցբերգենի մոտ գտնվող արկտիկական ջրերում փրկել է «Իտալիա» դիրիժաբլի անձնակազմին:

1943 –Կուրսկի աղեղի ճակատամարտի ընթացքում Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացքում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:

1946 –ծնվել է երգչուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տոլկունովան:

1970 –նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57-օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:

2006- «Հզբոլլահի» գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է իսրայելա-լիբանանյան երկրորդ պատերազմը:

2011– Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն՝ լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:

Կամո Խաչիկյան

 

Բանակն ու ԶՈՒ-ն կազմելու են անվտանգության ապահովման հիմնական բաղադրիչը. ԱԽ քարտուղար Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են հայտնի քրեական հեղինակության բնակարանը ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի զբոսաշրջության նորանշանակ նախարարի հետ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին Բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է (տեսանյութ) Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ) Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետին. նա համակարգում է 23 տարի (տեսանյութ) Մենք համախմբվում ենք, երբ մեր երկրին վտանգ է սպառնում․ Մարինա Խաչատրյանը «ոչ» է ասում Ստամբուլյան կոնվենցիային (տեսանյութ) Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին (տեսանյութ) ՔԿ-ում կադրային ջարդ չկա «Չելսի»-ն հաղթեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ֆերմեր Տիգրան Եղոյանի բարձրացրած հարցերին անդրադարձել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Որոնք են Սևանի գունային փոփոխությունների պատճառները. ներկայացնում է նախկին փոխնախարարը
website by Sargssyan