Ողբերգական վթար Երևանում. ճակատ-ճակատի են բախվել Mercedes-ն ու Nissan-ը. կա 2 զոհ.6 վիրավորներից 2-ը երեխաներ են (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի եւ Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Գուրգեն Ս.-ն եւ Սմբատ Մ.-ն, Mercedes-ի ուղեւոր՝ Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 20-ամյա Ժորա Ա.-ն, Nissan-ի ուղեւորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 65-ամյա Ռոզա Մ.-ն, 67-ամյա Լուսինե Մ.-ն, 8-ամյա Ն. Վ.-ն, 5-ամյա Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին։

Աղբյուրը հայտնում է, որ վարորդներից Գուրգեն Ս.-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ժամեր անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ նրա ուղեւոր Ժորա Ա.-ն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով՝ մահացել է։

Վիրավորներից Ռոզա, Լուսինե, Սմբատ Մ-երը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ երեխաներ Ն. եւ Ա. Վ-երը տեղափոխվել են Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ առաջինը բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների եւ վիրավորների ամբողջական ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է նաեւ որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել Nissan-ին. իսկ Nissan-ի մեջ եղել է մի ամբողջ ընտանիք, որոնք մեկնում էին Վրաստան՝ ամառային հանգստի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, սահամանազատել տարածքն ու վերջում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 76 հրդեհ Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու Երևանում և որոշ մարզերում ևս 4 ժամ ջուր չի լինի Փամբակցին մետաղյա դետալով հարվածել է 48-ամյա վանաձորցու գլխին. վերջինս մահացել է (տեսանյութ) «Սպայկա»-ի բեռնատարները 2 օր է` անորոշ վիճակով կանգնած են Վերին Լարսի անցակետում. հայտարարություն Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործի շրջանակներում ամբողջ գործընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկանք Դավթաշենում ռեստորանի աշխատակցը դանակահարել է 3 անձի (տեսանյութ)
5-օրյա սննդակարգ՝ մինչև 5 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար Շքեղ տեսքով Քրիստինե Պեպելյանի լուսանկարը Արեգի հետ Նյու Յորքից Իդեալականորեն համատեղելի. Կենդանակերպի 5 ամենաներդաշնակ զույգերը Քաղցկեղի 10 նախանշան, որոնց մարդիկ ուշադրություն չեն դարձնում․ ուշադիր եղեք Երկվորյակների օրն իր հետ շատ խնդիրներ կբերի․ օգոստոսի 24-ի աստղագուշակը Լուիզա Ներսիսյանի դուստրը մայրիկի պես նորաձև է․ դուք միայն նրա սանրվածքին նայեք (լուսանկարներ) Մայրը Փոքրիկին սովորական ջերմ իջեցնող տվեց, սակայն ժամեր անց շատ արագ շտապ օգնություն կանչեց. Սա պետք է իմանան բոլոր մայ... Հորոսկոպի ամենավտանգավոր և գեղեցիկ կանայք որոնց առաջ տղամարդիկ ուղղակի ծնկի են գալիս Ստուգեք Ձեր ուշադրությունը. Քանի բաց կողպեք կա այս նկարում Կլորիկ փորիկով Աննա Թովմասյանը ամուսնու հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել (photo)
website by Sargssyan