Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 12-ին ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական ոլորտում: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև հաստատված համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին ասել է, որ մեծ հնարավորություններ կան երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար և իրենք ցանկանում են մաս լինել խորացող հայ-էմիրաթական համագործակցության, ինչպես նաև սատարել Հայաստանին՝ կայուն էներգետիկ զարգացման նպատակներին հասնելու գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը և ներդրումային հնարավորությունները ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ համակարգում երկրի դերը:

Ավելի ուշ փոխվարչապետը ներկա է եղել «Մասդար»-ի և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:

Որոշեցինք, որ նոր Հայաստանում անհատի կյանքից պետք է վերացնենք պատերը. Փաշինյանը մասնակցել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակմանը Իշխանությունը փակ քննարկում է անցկացրել Ծաղկաձորում (լուսանկարներ) Չինաստանն արդեն ունակ է մարտահրավեր նետել ԱՄՆ-ին բազմաթիվ ռազմական ոլորտներում Շենգավիթում կրակոցներից սպանվածը թաղային հեղինակություն է Արտաշիսյան փողոցում խոտածածկ տարածք է այրվում․ դեպքի վայրում աշխատում է 4 մարտական հաշվարկ Աբխազիայի ԿԸՀ-ը հերքել է սոցցանցերում տարածված նախագահական ընտրությունների էքզիթ փոլի մասին տեղեկատվությունը Սամվել Բալասանյանը Գյումրու օրվա առիթով ոսկե հուշամեդալներ հանձնեց «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի խախտումով Շենգավիթում կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է «Հայաստանի մարզպետներից ոչ ոք չի ծխում»․ Փաշինյանը գրառում է արել Թրամփը հաստատել է, որ «G7»-ի գագաթաժողովում Ռուսաստանի վերադարձի հարցը քննարկվել է Մոտ ապագայում Իրանը կներկայացնի հակաօդային պաշտպանության նոր համակարգը Հրազենային վիրավորում ախտորոշմամբ Աբովյանի հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ Բոլոր հրդեհների մեջ ես տեսնում եմ 90% -ից ավել մարդկային ֆակտորը. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ) Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարները՝ Իտալիայից Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Վրաերթ Շարուրի փողոցում. հետիոտնը հոսպիտալացվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)
website by Sargssyan