Ողբերգական վթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է
ՀասարակությունՔիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «Ժիգուլի» և «Վոլգա» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Sputnik Արմենիան:
«Ժիգուլու» վարորդը, որը մոտ 55 տարեկան տղամարդ է, տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու «Վոլգայի» վարորդը տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց։
Այս պահին տեղում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները, որոնք իրականացնում են դեպքի վայրի զննություն և պարզում մահացածի ու վիրավորների ինքնությունը։