Աշտարակի ոստիկանները տան բակում հայտնաբերել են 71 հատ կանեփանման կանաչ բույս
SocietyՀուլիսի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պրոֆիլակտիկ զրույցի նպատակով այցելելով որպես թմրամոլ հաշվառված 36-ամյա մի բնակչի տուն՝ բակի ձախակողմյան հատվածում՝ ցանկապատի դիմաց, հայտնաբերել են 71 հատ կանեփանման կանաչ բույս՝ մոտ 40 կգ կշռով:
Ոստիկանությունից հայտնում են, որ կասկածյալը ներկայացվել է բաժին, տվել բացատրություն: Նշանակվել է դատանյութագիտական եւ դատակենսաբանական փորձաքննություններ: