Լոռու մարզում քարեր են թափվել ճանապարհի վրա․ կա զոհ
ՀասարակությունԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կա զոհ։
Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: