Վրաերթ-վթար Ոսկետափ գյուղում․ «Գազելը» հարվածել է 18-ամյա հետիոտնին, բախվել է բենզատար ԶԻԼ-ի, ապա Opel-ի
SocietyԱրարատի մարզում այսօր՝ հուլիսի 14-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել է՝ ցանցապատ ցանկապատին և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային:
Ըստ աղբյուրի՝ եթե «Գազելը» չբախվեր բենզատարին, ապա մխրճվելու էր շենքի բակում հավաքված մարդկանց բազմության մեջ, որոնք առիթով խնջույք էին կազմակերպել զորակոչիկին բանակ ճանապարհելու։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երիտասարդը, որ վրաերթի է ենթարկվել, մասնակցում էր այդ խնջույքին եւ երկու օրից ինքն էլ էր զորակոչվելու: