Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Общество«Արմենիա» ԲԿ-ում այսօր` հուլիսի 15-ին, դանակահարված 32-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Հուլիսի 15-ին Արմենիա ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ապտորոշմամբ մոտ 32 տարեկան մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ, պարզվել է անձի ինքնությունը: Նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու և լուսադեմին` 5:15, գիտակցության չգալով՝ մահացել է»,- հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: