Եղանակը Հայաստանում
SocietyՀայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացնում է, որ առաջիկա օրերին հանրապետության հովիտներում եւ նախալեռներում կստեղծվի հրդեհավտանգ իրավիճակ։
Հայաստանում հուլիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +32+34,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Լոռիում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+29,
Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35,
Արարատում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +24+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +28+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +26+31։