Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր


«Եվ­րո­պա­կան երկր­նե­րի հետ նման հա­մե­մա­տու­թյունն առն­վազն ամոթ է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած իշխանություն տնտեսությանն առնչվող ցուցանիշը կարող է ներկայացնել որպես իր գործունեության արդյունք: Այդ համատեքստում ցանկացած կառավարություն հակված է իր գործունեությունը ավելի դրական գույներով նկարագրել: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որն այսկերպ է բացատրում Հայաստանի համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս ցուցանիշի վերաբերյալ իշխանության ոգևորությունը:

Նշենք, որ իշխող քաղաքական ուժն ակտիվորեն էջում տարածում էր մի ինֆոգրաֆիկա, ըստ որի՝ Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով։

«Այն, որ Հայաստանում, ի տարբերություն եվրոպական բազմաթիվ երկրների, ՀՆԱ-ի մակարդակն ավելի բարձր է, դեռևս ոչինչ չի նշանակում: Բացատրեմ՝ ինչո՞ւ: Նախ պետք է հասկանանք, թե մեր պետական վիճակագրական մարմիններն ի՞նչ մեթոդաբանությամբ են այդ մակարդակը հաշվարկում և նման եզրահանգման գալիս: Բացի այդ, անկախ մեթոդաբանությունից ու եզրահանգումից, պետք է շեշտել հետևյալը.

երբ զարգացման տեմպի առումով մենք որևէ նկատելի ու շոշափելի զարգացում ընդհանրապես չենք ունեցել, արձանագրված փոքր շարժն ու ցուցանիշը ոչինչ չեն նշանակում: Ունենալով շատ փոքր շրջանառություն՝ եվրոպական երկրների հետ նման համեմատությունն առնվազն ամոթ է: 

Համեմատության եզր իրականում չկա, հատման տիրույթ գոյություն չունի: Բերենք Գերմանիայի օրինակը, որն ընդգծված և մեծ զարգացում ունեցող երկիր է:

Արդյունաբերությունը, տեխնոլոգիան և այլ ոլորտներն այնտեղ զարգացման բարձր մակարդակ ունեն:

Իրենց մոտ մի փոքր շարժն անգամ կարող է 2 տոկոս զարգացում ապահովել: Իսկ մեզ մոտ շրջանառություն չկա: Այո, այս անգամ խաղադրույքներ շատ են կատարել, ինչը միանգամից մեծ աճ է ցույց տալիս, բայց խոսքը, այսպես կոչված, աճի մասին է, ինչն իրական աճ համարել չի կարելի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը բնակչության կյանքի բարելավման հանգամանքի մասին է ընդգծում: «Ցանկացած զարգացում բնակչությունը չափորոշում է «մեր բարեկեցությունը որքանո՞վ փոխվեց» հարցադրմամբ: Իհարկե, կարող են եռանիշ թիվ էլ ցույց տալ, ըստ որի՝ ասել նաև, թե զարգացման նման տեմպեր ունենք, բայց դա, ըստ էության, բարեկեցության վրա որևէ ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չի ունենա: Քաղաքակիրթ, զարգացած ու հարուստ երկրներում, որոնք ունեն զարգացման համապատասխան տեմպեր, իրավիճակը չեն չափում ինչ-որ թվերով, տոկոսներով, այլ նրանով, թե բարեկեցության մակարդակը որքանով բարձրացավ:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ անգամ ծիծաղելի է իրավիճակը վերոնշյալ ձևով ներկայացնելը: Հաշվարկումը առ ոչինչ է, երբ չկա զարգացում: Մենք ունենք տնտեսության շատ հետամնաց կառուցվածք, մենք ունենք փոքր և միջին բիզնեսի սարսափելի վիճակ:

Նաև կան հարցումներ, համաձայն որոնց՝ շատ շրջանակների ՓՄՁ անվանելը ճիշտ չէ: Դրանք բիզնես չեն, պարզապես սոցիալական դեր ունեն՝ զուտ ապրելու միջոց են: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ բարեկեցության մակարդակը թե՛ այս, թե՛ նախորդ տարի, և թե՛ 2017թ.-ին չի բարձրացել: Իսկ որպեսզի բարեկեցությունը բարձրանա, դրա համար հարկավոր է լուրջ, հետևողական, ծրագրային ու համակողմանի աշխատանք: Միայն բառերով ոչնչի հասնել հնարավոր չէ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Խոսելով նախատեսվող մի շարք փոփոխությունների մասին՝ կապված աշխատավարձերի, թոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման հետ, տնտեսագետը նշեց, որ փոփոխությունները դրական են, բայց լուրջ ու շոշափելի արդյունքների համար այլ հանգամանքներ են պետք:

«Սոցիալական բնույթ կրող ամենազանազան բարձրացումները, ըստ էության, չափազանց փոքր դեր ունեն: Բոլոր դեպքերում, գների շարունակական աճի պարագայում այդ գումարները հազիվ թե կարողանան կոմպենսացիայի դեր կատարել: Որոշ դեպքերում կարող են անգամ այդ դերը չունենալ: Մեր պարագայում այդ ավելացումները դեռևս ոչինչ չեն նշանակում»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Նիկոլի անդոների կողմից նետված թուրքական թեզերը մի քննարկեք. Էդուարդ ՇարմազանովՀայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս