Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երթևեկության վիճակը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին: Վիճակագրությունը ոչ միայն զգոնացնող պետք է լինի, այլև դրդի պետական հիմնարկներին գնալ առավել կոշտ միջոցների: Վարորդներին զգոնության կոչ անելը, կարծես թե, օգուտ չի տալիս: Վիճակագրական տվյալները վկայում են, որ 2014 թվականից սկսած՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն անցել է 3000-ի շեմը, ավելացել է դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը:

Այսպես՝ ներկայացնենք պատահարների վերջին երեք տարիների վիճակագրական տվյալները: 2016 թվականին գրանցվել է 3203 ՃՏՊ, զոհվել է 267 մարդ, վիրավորվել՝ 4451-ը, 2017 թվականին՝ 3535 ՃՏՊ, զոհվել է 279 մարդ, վիրավորվել է 5179-ը, 2018 թվականին՝ 4113 ՃՏՊ, զոհվել է 343 մարդ, վիրավորվել՝ 5948-ը:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության վերջին նիստի ժամանակ նշեց, որ 2019 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 2203 ՃՏՊ, 69 մարդ զոհվել է, վիրավորվել՝ 3312-ը:

Հիշեցնենք, որ միայն վերջին՝ Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ զոհվեց 7 մարդ, տուժածները մեկ տասնյակից ավելի էին, որոնք ստացել էին տարբեր կարգի մարմնական վնասվածքներ: Օսիպյանը հիշեցրեց, որ ոստիկանությունը մշակել է օրենքի նախագիծ, որի հիմնական նպատակն է կարգավորել երթևեկությունը և դրանից հեռացնել կարգազանց վարորդներին: Նա նշեց՝ վթարների պատճառը հիմնականում ճանապարհների վատ որակը և լուսավորությունն է, ինչպես նաև մեքենաների տեխզննում չանցնելը: Սրա մասին, ի դեպ, «Փաստի» հետ զրույցներում պարբերաբար բարձրաձայնել են նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ նշելով, որ վերջին տարիներին տեխզննումն ուղղակի ձևական բնույթ է կրում և հավել յալ հարկատեսակ է դարձել վարորդների համար: 

Կարգազանց վարորդներին երթևեկությունից հեռացնելու մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է կրկնապատկի և եռապատկի վերահսկողությունը Հայաստանի ճանապարհներին։

Փաստաբան Արտակ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ սահմանում է՝ որ դեպքում են վարորդին տանում տուգանային հրապարակ, որ դեպքում զրկում վարորդական իրավունքից և այլն:

«Մի ժամանակ գաղափար կար, որ լիներ երթևեկության միասնական օրենք, որը կկարգավորեր բոլոր հարցերը: Ներկայումս օրենքով մոտավորապես 98 տոկոսով պարզությամբ և 2 տոկոս բացթողմամբ կարգավորում ունենք: Այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ երթևեկությունը չի կարգավորվում», - ասում է Խաչատրյանը:

Նա օրինակ է բերում. «100 վարորդի շրջանում, եթե հարցում անենք, ապա նրանք կասեն, որ 5000-10000 դրամ տուգանքը շատ է, բայց ստացվում է, որ մարդիկ դժգոհում են ու միևնույն ժամանակ վճարում տուգանքները, դրա հետ մեկտեղ չեն ցանկանում ուղղել իրենց խախտումները, նույն սխալը չանել:

Հետևաբար, սա արդյունավետ մեթոդ չէ: Մեքենան շատ արագ վարելու դեպքում տուգանքները բավական մեծ են՝ 100, 200 հազար դրամ և ավելին: Հարց տանք ճանապարհային ոստիկանին կամ էլ խախտումը կատարած վարորդին՝ նա էլի նույն խախտումը չի՞ անում: Իհարկե, անում է, վճարումն էլ պարտաճանաչ կատարում»,նշում է փաստաբանը՝ շեշտելով, որ ստացվում է՝ վարորդների պատասխանատվության զգացումը ցածր է, պատժամիջոցներն էլ չեն գործում:

Խաչատրյանը նշում է, որ նախքան վարորդական իրավունքից զրկում, բարձր տուգանքների սահմանում առաջարկելը, պետք է հասկանալ, թե որն է օրինական ճանապարհը և ամենակարևորը՝ որքանով են այս միջոցներն արդյունավետ: «Առողջապահության նախարարը վերջին վթարներից հետո առաջարկեց, որ բոլոր վարորդները պետք է նորից քննություն հանձնեն վկայական ստանալու համար: Կարծես թե ժողովրդի պահանջն էլ է դա, բայց սա չիրականացող բան է, բացի դա՝ անօրինական, իսկ մենք ապրում ենք իրավական երկրում:

Սա հավասարազոր է նրան, որ առավոտյան արթնանանք և ասենք՝ եկեք բոլորի սեփականության վկայականները չեղարկենք, նորից տանք: Սա ընդամենը արդարացի մտահոգություն է: Դրան վատ բան ասել չես կարող, բայց իրականացնել՝ նույնպես», - ասում է մեր զրուցակիցը: Այս դեպքում հարց՝ ի՞նչ անել երթևեկության մեջ կարգավորումներ մտցնելու համար:

«Օրինակ, առաջարկել ենք հանդիպակաց երթևեկելու դեպքում առաջին անգամ կիրառել տուգանք, երկրորդ անգամ կրկնվելուց՝ հանրային աշխատանք, կամ առաջին անգամ՝ տուգանք, երկրորդ անգամ՝ վարորդական իրավունքի կասեցում և վերահանձնում և այսպես շարունակ», - առաջարկում է փաստաբանը՝ շեշտելով՝ հանրային աշխատանքը կարող է զգոնացնող ազդեցություն ունենալ:

Փաստաբանը երթևեկության մեջ առկա խնդիրները կապում է նաև ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ, նշում՝ այնտեղ խորքային փոփոխություններ տեղի չեն ունենում:

Խաչատրյանի համոզմամբ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառը ճանապարհների վատ որակն է: «Ինքս մարզ չեմ գնում հանգստանալու, որովհետև կա՛մ մեքենաս է փչանում, կա՛մ էլ նյարդերս են քայքայվում:

Ես ձեզ հստակ կարող եմ ասել՝ խոշոր վթարները տեղի են ունենում կա՛մ քանդված ճանապարհներին, կա՛մ էլ նոր վերանորոգվողներին», -ասում է Խաչատրյանը:

Նա ընդգծում է՝ պետությունը կարևորագույն երկու խնդիր ունի՝ երկրի պաշտպանություն և ենթակառուցվածքների զարգացում, և պատմական օրինակ է բերում:

«Նախկինում՝ մինչև 1933 թվականը, աշխարհի լավագույն ճանապարհները նեղ՝ երկու մեքենայի համար են եղել: Երբ Հիտլերը եկավ իշխանության, ասաց՝ պետք է երկկողմ երթևեկություն լինի, մեջտեղը ծառեր՝ որպես հաճելի տեսարան և անվտանգություն: Ճանապարհով մեքենաները երկու գծով պետք է գնան, հետագայում՝ երեք կամ չորս: Երթևեկության կանոններում պետք է փոփոխություն մտցնել, որ բեռնատարները իրավունք չունենան ձախ գոտին զբաղեցնել:

Այդ կողմով պետք է երթևեկեն թեթև մարդատարները, որովհետև ռեյխի ցանկացած քաղաքացի տարին մեկ անգամ 20 օրով արձակուրդ է ունենում, որից 15 օրը ճանապարհներին է անցկացնում: Նա պետք է համոզված լինի, որ իր ռեյխի ցանկացած ծայրամաս գնալն ու հետ գալը տևելու է մեկ օր ու իրեն ճանապարհին ոչինչ չի խանգարելու:

Այս պատմությունը պատմում եմ նրա համար, որ տեսնեք, թե ինչպես են մարդկանց մասին մտածում, ինչպես են կոմունիկացիա ստեղծում», - եզրափակում է փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Հ. Գ. Այս հանգստյան օրերին մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երթևեկության կարգավորման և համակարգային փոփոխությունների մի շարք խնդիրներ:

«Վարորդի ընկեր» հ/կ-ի ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք առաջարկներով, մասնավորապես՝ ճանապարհային երթևեկության կանոնների պարտադիր ուսուցում մանկապարտեզում և դպրոցում, փողոցների կահավորման ժամանակակից և առավել արդյունավետ տարբերակների կիրառում, վարորդական վկայականների քննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն, տեխզննման անցկացման ընթացակարգի փոփոխություններ, ՀՀ ողջ տարածքում ՃԵ նշանների, գծանշումների կարգավորում և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer