ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ, Անգլիայում պաշտոնապես արգելվել է համբուրվելը
SocietyՏՈՆԵՐ
Վրաստան՝ Գերգատոբա (Հոգևոր սիրո օր):
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1921- ՀԿ(բ)Կ կենտկոմի նիստում սխալ և անբավարար է ճանաչվել Լեռնային Ղարաբաղը Շուշի կենտրոնով Ադրբեջանի ԽՍՀ սահմաններում թողնելու որոշումը՝ նրան մարզային լայն ինքնավարություն տալով, և բողոք է գրվել դրա դեմ։
1923- Վրաստանի կոմկուսի կենտկոմը որոշում է ընդունել Ախալքալաքն ու Ծալկան, որպես Թիֆլիսին տնտեսապես կապված շրջաններ, Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին: 1931- ծնվել է հայ արձակագիր, լրագրող, թարգմանիչ Վիկտոր Բալայանը:
1992- Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ ԻՊՈւ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել գրավ յալ Ներքին Հոռաթաղ, Մեծշեն և Մոխրաթաղ գյուղերի ուղղությամբ:
2002-Թուրքիայի Բոդրոմ ծովափնյա բնակավայրում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հանդիպումը՝ 8-ամսյա ընդմիջումից հետո: Նոր հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
2009- հայտնաբերվել են վթարի ենթարկված՝ Թեհրան – Երևան չվերթն իրականացնող «Տու-154» ինքնաթիռի «սև արկղերը»:
2011-Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերազրկվել է «անորոշ ժամկետով»:
2017-հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը առավոտյան դուրս է եկել թուրքական Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել (2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով):
2018-Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից վաղաժամկետ ազատ է արձակվել 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը:
ԱՇԽԱՐՀ
622 - սկսվել է իսլամական օրացույցը:
1054 –Կոնստանդնուպոլսում անհաջողությամբ է ավարտվել Հարավային Իտալիայում ազդեցության գոտիների վերաբերյալ բանակցությունները Հռոմի և Կոնստանդնուպոլսի միջև, քրիստոնեական եկեղեցին բաժանվել է երկու մասի՝ կաթոլիկ և ուղղափառ:
1439 –Անգլիայում ժանտախտի համաճարակի պատճառով պաշտոնապես արգելվել է համբուրվելը:
1611-շվեդները գրավել են Նովգորոդը:
1643 –հոլանդացի նավագնաց դե Ֆրիզի արշավախումբը հայտնագործել է Սախալին կղզին:
1661-ստոկհոլմյան բանկը թողարկել է առաջին եվրոպական բանկնոտները:
1683- Թունինի թագավորության բանակը Թայվան կղզու մոտ ջախջախվել է Ցին դինաստիայի ծովային ուժերի կողմից:
1746 –ծնվել է իտալացի հոգևորական, աստղագետ Ջուզեպպե Պիացցին, որը հայտնագործել է առաջին փոքր մոլորակ Ցերերան:
1769 –իսպանացի հետազոտող Գասպար դե Պորտալը հիմնադրել է Սան Դիեգո բազան՝ Կալիֆորնիան հետազոտելու համար:
1790 –Կոլումբիայի մարզը , որը չէր մտնում ոչ մի նահանգի մեջ, որոշվել է դարձնել ԱՄՆ-ի կառավարության նստավայր:
1860- շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելն առաջին անգամ փորձարկել է դինամիտը:
1872-ծնվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:
1867 –ֆրանսիացի այգեգործ Ժոզեֆ Մոնյեն ամրանային բետոնի արտոնագիր է ստացել:
1909 –հիմնադրվել է Audi ընկերությունը:
1917 –Պետերբուրգում սկսվել է անարխիստների հուլիսյան ապստամբությունը:
1919- գեներալ Դենիկինի սպիտակգվարդիական բանակը գրավել է Խերսոն քաղաքը:
1920- դադարեցվել է Խորհրդային Միության շրջափակումը Անտանտի կողմից: 1923- Բենիտո Մուսոլինին Իտալիայում արգելել է մոլախաղերը:
1932 –Դոնեցկի մարզի մայրաքաղաքը Արտյոմովկայից (ներկայիս Բախմուտ) տեղափոխվել է Ստալինո (ներկայիս Դոնեցկ):
1944 –ազատագրված Մինսկում կայացել է պարտիզանական շքերթ:
1945- ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում կատարվել է ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը:
- Պոտսդամի խորհրդաժողովի աշխատանքները սկսելուց մեկ օր առաջ հանդիպել են ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Մոլոտովը և Իդենը։
1965-բացվել է թունելը Մոնբլանի տակով, որը կապել է Ֆրանսիան Իտալիայի հետ:
1979 –Սադամ Հուսեյնը դարձել է Իրաքի նախագահ:
1989- վախճանվել է ավստրիացի աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանը:
1990 - Ուկրաինան անկախացել է ԽՍՀՄ-ից:
1994 –Շումեյկերով-Լևի գիսավորը բախվել է Յուպիտերին:
1999-Բիլլ Գեյթսի «Մայկրոսոֆթ» կորպորացիայի արժեթղթերի արժեքը հասել է 100 միլիարդ դոլարի:
-Ջոն Ֆիցջերալդ Քեննեդի կրտսերի վարած ինքնաթիռը, որի մեջ են եղել նաև նրա կինը՝ Քերոլինը, և կնոջ քույրը, անհետացել է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ:
2002-Վաշինգտոնի կենտրոնում բացվել է միջազգային լրտեսությանը նվիրված թանգարան:
Կամո Խաչիկյան