ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

2019թ․ հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացման նպատակով ներդրվելու է տեղեկատվական համակարգ։ Այդ նպատակով, Ա․ Վանեցյանի փոխանցմամբ, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար կտրամադրվի, սակայն դա համարեց պետական գաղտնիք և չնշեց գումարի չափը, գրում է armtimes.com-ը:  

Ա․ Վանեցյանը պատգամավորներին նաև վստահեցրեց, որ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող տեղեկատվություն այդ համակարգով չի շրջանառվելու, տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019թ․ հունիսի 21-ին դիմել է ԱԱԾ տնօրենին՝ այդ տեղեկատվական համակարգի ներդրման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի չափի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով։ 

Չնայած Ա․ Վանեցյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին, թե գումարի չափը չի կարող հայտնել պետական գաղտնիք լինելու պատճառով, ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Գ․ Պողոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին պատասխանել է, որ «ՀՀ պետական բյուջեից տրամադրված գումարի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չունի»։

 

Աղբյուրը` armtimes.com

Նիկոլ Փաշինյանի խոսքը Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Արարատի մարզում մեկ օրում բերման է ենթարկվել 13 քաղաքացի (տեսանյութ) Խոշոր հրդեհ՝ Եղվարդում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ Հայ մարզիկը Կրեմլի պատերի մոտ ռեկորդ է սահմանել՝ 2 մատների վրա հրում վարժություն կատարելով (տեսանյութ) Նոր մանրամասներ` Երևանում կանխված զինված վիճաբանությունից. կա ձերբակալված Կինը հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը կամավոր հանձնել է ՀՀ ոստիկաններին Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է Արայիկ Ղազարյանի զորամասում քննություն է իրականացվում. Արծրուն Հովհաննիսյան «Արսենալ»-ը հաղթեց (տեսանյութ) Կոտայքն իր պատմամշակությային արժեքներով համարվում է ամենահարուստ մարզը Հանրապետությունում Քաղաքացին իր բնակարանի պատուհանից գազային ատրճանակով կրակել է օդ Համահայկական 8-րդ խաղերը հնարավոր է անցկացվեն նաև պրոֆեսիոնալ մակարդակով. Տիգրան Ավինյան Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը փակ է լինելու. իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը Երկրաբանը Ամուլսարի հանքավայրի շահագործման առումով վտանգներ չի տեսնում Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերն ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան ՈՒՂԻՂ. «Իմ քայլը հանուն Կոտայքի» ֆորումը շարունակվում է. ներկա է նաեւ վարչապետը Օշականի ճակատամարտի 192-ամյակի միջոցառման մասնակիցները հարգեցին հայ և ռուս նահատակների հիշատակը Տիգրան Մեծի պողոտայում կայանված ավտոմեքենայում կինը կտրել է երակները
website by Sargssyan