Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը
LifestyleՐոպեներ առաջ կայացավ «Միսս Արմենա» գեղեցկության փառատոնի ամենակարեւոր փուլերից մեկը` «Միսս Աշխարհ Արմենիա»-ի եզրափակիչ շոուն, որի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը: «Վիցե Միսս» տիտղոսը նվաճեց Մոնիկա Գրիգորյանը: Ըստ մրցույթի կանոնների` հաղթողը ստացավ ուղեգիր դեպի «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթ, որտեղ կներկայացնի Հայաստանը:
Մրցույթին մասնակցում էր 23 գեղեցկուհի, չէր մասնակցում Դայանա Դավթյանը, որն արդեն հաղթել է մրցույթ-փառատոնի «Միսս Տիեզերք Արմենիա» փուլում, ինչի արդյունքում ներկայացնելու է Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում: Մինչ հաղթողի անունը հայտարարելը` աղջիկներն անցան 3 փուլերով` ներկայացնելով հայկական տարազ, պարային համարներ եւ երեկոյան զգեստներ:
Մասնակիցներին գնահատեց ժյուրին, որի կազմում էին «Միսս Քալիֆորնիա Երկրագունդ» Զառա Գեմիլյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամ Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, դերասան Միքայել Պողոսյանը, երգիչ Արամոն եւ երգչուհի Էմմա Պետրոսյանը: Միջոցառմանը ելույթ ունեցան «Դետք» խումբը, Նիկ Էգիբյանը, Վահե Մարգարյանը, Գոռ Եփրեմյանը, Allianplace խումբը եւ այլք: Երեկոյի հանդիսավարներն էին դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դերասան-հումորիստ Ռաֆայել Երանոսյանը: «Միսս Աշխարհ» մրցույթը կկայանա դեկտեմբերի 14-ին` Լոնդոնում:
Ամբողջական նյութը՝ այստեղ