Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան


«Սանիթեք» Երևանի քաղաքապետարան փոխհրաձգությունը երկար չի տևի

Հասարակություն

Արդեն մեկ տարի է «Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում նորմալ աղբահանություն չի իրականացնում: Թեև ներկայացվում է, թե դրա պատճառը մեքենաների անսարգությունն է, սակայն այդպես էլ հասկանալի չի դառնում, թե ինչպե՞ս պատահեց, որ ընկերության մեքենաները միանգամից՝ մեկ օրում փչացան:

Իրականում, խնդիրը ծագեց ու սկսեց խորանալ, երբ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Այն ժամանակ թեև դեռ պարզ չէր, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը, բայց, որ աղբի հարցը պետք է դժգոհությունների ալիքը թարմ պահելու համար օգտագործվեր՝ կասկած չկար:

Իշխանափոխությունից մեկ տարի անց, նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ընդամենը մի քանի ամիս է ղեկավարում քաղաքը, անդրադառնալով «Սանիթեք» ընկերության գործունեությանը օրերս տեղեկարցեց, որ խնդիրներ իրոք կան: Ավելին, դրանք սկսվել են ավելի վաղ՝ 2017 թվականից, որի մասին, չգիտես ինչու, այն ժամանակ հասարակությանը տեղյակ չի պահվել:

Հ. Մարությանի հարցազրույցից հետո «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ ընկերությունն այս պահին ունի ֆինանսական դժվարություններ, որի պատճառը քաղաքապետարանի ոչ կառուցողական մոտեցումն է: Բայց այդ հայտարարությունից այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու աղբի հարցը սկսեց օրակարգային դառնալ դեռ անցյալ ամառվանից, երբ Հայկ Մարությանը ո՛չ քաղաքապետ էր ընտրվել, ո՛չ էլ քաղաքն էր ղեկավարում:

Ընկերությունը խոստացել է իրենց խնդիրների մասին առաջիկայում բաց տեքստով խոսել: Հուսանք, որ կխոսի նաև անցյալ տարվա ընթացքում չկատարած աշխատանքի մասին ևս: Ինչ վերաբերում է շանտաժին, ապա իրենց խոսքով ընկերությունը երբեք էլ շանտաժի լեզվով չի խոսել, իսկ թե անցյալ տարվանից մայրաքաղաքն աղբի մեջ թողնելն ինչպես որակել՝ ամենայն հավանականությամբ կասեն սպասվող ասուլիսի ժամանակ:

Այս ամենից հետո հարց է ծագում, թե շանտաժ ասելով ընկերությունում ի՞նչ են հասկանում: Բացի այդ, ինչպե՞ս անվանել ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելը: Բացի այդ, հետաքրքիր է, թե այս ընթացքում ի՞նչ պետք է անեին քաղաքային իշխանությունները, որ ավելի կառուցողական լինեին:

Ընկերությունում հավանաբար մոռացել են նաև անցյալ տարվանից մինչ օրս շարունակվող իրենց անգործության հետևանքները: Եվ այս պայմաններում քաղաքային իշխանությունները տարածված գարշահոտությունն ու լեփ լեցուն աղբամաննե՞րը հանդուրժեին, թե՞ ընկերության չկատարած աշխատանքի դիմաց աղբահանության գումարները փոխանցեին, որ կառուցողական լինեին:

Մեկ բան հստակ է՝ աղբահանությամբ զբաղվող միակ օրերատոր «Սանիթեք» ընկերությունն իրեն չի արդարացնում, իսկ թե ինչպես կպատճառաբանեն իրենց թերացումները՝ հավանաբար կտեղեկացնեն խոստացված ասուլիսի ժամանակ: Հուսանք, այդ ժամանակ ևս ընկերության ղեկավարությունը շանտաժի լեզվով չի խոսի ո՛չ մայրաքաղաքի նոր ղեկավարության, ո՛չ էլ երևանցիների հետ:

Ինչ վերաբերում է կուտակված աղբին, ապա մայրաքաղաքը դրանից մաքելն ընդամենը ժամանակի հարց է, իսկ կուտակված աղբով մի ողջ քաղաքի վրա ծիծաղելը թող լավ դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե մասնավոր ընկերություններն ավելի լավ են աշխատում:

 

Արմինե Գրիգորյան

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին