Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ներսում բավականին լուրջ է դրված Սևանա լճից ջրառ կատարելու հարցը։ Ինչպես հայտնի է, Սևանը էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, մասնագետների դիտարկմամբ՝ դա կապված է մեծ ծավալի ամենամյա ջրառի և ձկան պաշարների սպառման հետ։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ինչքան էլ մասնագետները պնդում են, որ ջրառը կհանգեցնի լճի վերջնական ճահճացմանը և կունենա անդառնալի հետևանքներ, այնուամենայնիվ, քաղաքական որոշում կա այս տարի ևս ջրառ կատարել՝ Արարատյան դաշտում և մերձակա բնակավայրերում ոռոգում կազմակերպելու, ինչպես նաև ՀԷԿերի բնականոն աշխատանքը ապահովելու համար։ Ի դեպ, նշենք, որ չնայած գարնանային առատ անձրևներին և ջրամբարներում եղած ջրի բավարար պաշարներին, Սևանից որոշակի չափաբաժին է հարկավոր ողջ ոռոգման «դաշտը փակելու» համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում