Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի պատժամիջոցների որոշմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի՝ պատժամիջոցների մասին կայացրած որոշումը ոչ մի կերպ չի ազդելու Միջերկրական ծովի արևելյան շրջաններում՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, իրականացվող հորատման աշխատանքների վրա:

Վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ը հրապարակել է գրավոր հայտարարություն:

«ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի հրապարակած որոշման մեջ չի նշվում, որ Կիպրոս կղզու բնական ռեսուրսների նկատմամբ Կիպրոսի թուրքերը հույներին հավասար իրավունքներ ունեն: Այս առումով ԵՄ-ն անկողմնակալ չի գտնվել»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ նաև ասվում է, որ Կիպրոսի հարցը մինչ օրս չի լուծվել, քանի որ Կիպրոսի հույները 1963 թվականից այս կողմ չեն ճանաչում Կիպրոսի թուրքերի հետ քաղաքական հավասարություն ունենալու հանգամանքը:

«Այս հարցի շուրջ լուծում հնարավոր կլինի գտնել միայն Կիպրոսի թուրքերի իրավունքների պահպանումը երաշխավորելու պայմաններում, երբ ԵՄ-ն ընդունի, որ Կիպրոսի թուրքերը կղզու նկատմամբ ունեն հույներին հավասար իրավունքներ,- գրված է հայտարարության մեջ:

Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում հորատման աշխատանքները սկսվել էին դեռ ավելի վաղ: Թուրքիայի՝ հորատման աշխատանքներ իրականացնող առաջին նավը՝ Ֆաթիհը, դեռ մայիսին հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի արևմտյան շրջաններում: Իսկ երկրորդ նավը՝ Յավուզը, հուլիսի 8-ի գիշերը հասել էր կղզու հյուսիսարևելյան ափերին: 

Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հուլիսի 15-ին հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցներըՀիմնավորում է հանդիսացել այն փաստը, որ Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. ԱՆ Շնող գյուղի 35-ամյա բնակիչը գերանդիով հարվածել է համագյուղացուն. վերջինս մահացել է (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի և Սևանի որոշ թաղամասերի գազամատակարարումը Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը Դավիթ Անանյանն արձանագրել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացը Մրցաշարին մասնակցել են 30 դատապարտյալներ. ՔԿԾ Քննչական կոմիտեն «Լիդիան Արմենիայի» փաստաբա՞ն Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արեւելք. հետեւել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Կառավարությունն Ամուլսարի հարցով եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն Եղանակը՝ Հայաստանում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել Կոմիտասի պողոտայում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջը. նրա վիճակը կայուն ծանր է Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ
website by Sargssyan