Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտարարագրել է բնակարան, առանձնատուն և հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Հ. Հարությունյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ առողջապահության նախարարի տեղակալը հայտարարագրել է նաև «LEXUS GS 300» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները կազմել են 2 900 000 ՀՀ դրամ և 2200 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 8 592 700 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 800 000 ՀՀ դրամը, 1 125 000 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձից, իսկ 6 167 700 ՀՀ դրամը և 500 000 ՀՀ դրամը՝ ստացված փոխառություններից (վարկեր): Հովհաննես Հարությունյանն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ապրիլին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում