Աշտարակի ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների (տեսանյութ)
ОбществоՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանում և Արարատի մարզում բնակվող երկու երիտասարդի։ Նրանք հայտնաբերվել են Աշտարակի մոտակայքում գտնվող հանգստի գոտիներից մեկում։
Երիտասարդները ոստիկանների տեսադաշտում են հայտնվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։
Երևանաբնակի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված-չորացված կանեփանման զանգված, ձեռքին էլ պլաստմասե շիշ կար, խցանի փոխարեն՝ փայլաթիթեղ։ 26-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։
Նշանակվել է փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։