«Գործուղումային» թափանցիկության հորդոր. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաստին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսական ծանրաբեռնվածություն է այն առաջացրել պետբյուջեի վրա:
Նշենք, որ այդ հրապարակումից հետո թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննարկումների ու դժգոհության առիթ է հանդիսացել կառավարությունում եւ ընդհանրապես իշխանության շրջանակներում:
Ըստ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փորձել է որոշ հարցեր հստակեցնել եւ հասկանալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել: Նա իշխանական պատգամավորներին պարտադրել է լինել ավելի զգոն եւ անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպքում բաց ձևաչափով հրապարակավ ներկայացնել գործուղման ծախսերի ու դրանց արդյունավետության հաշվետվությունը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս դաստիարակչական հորդորներից հետո էլ որոշվել է հանդես գալ հատուկ հաշվետվությամբ, որը և նախորդ շաբաթ կատարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից «հաշվետու ասուլիսի» ձևաչափով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում