Ալավերդու փողոցային «բարիկադները». «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթն իր նախկին հրապարակումներում անդրադարձել է Մ6 մայրուղու շինաշխատանքներին, որոնք ընթանում են արդեն շուրջ երեք տարի:
Շինարարական աշխատանքները ներկայումս ընդգրկում են Ալավերդի քաղաքի մերձակայքն ու բուն քաղաքը, որն ամբողջապես հիշեցնում է խրամատային վիճակ: Վարորդների շրջանում լուրջ դժգոհություններ են, քանի որ մեքենաները ամեն երթևեկից հետո ունենում են զգալի խնդիրներ, որոնք էլ ենթադրում են շոշափելի ծախսեր:
Հատկանշական է, որ ճանապարհների շինաշխատանքները լճացած են, իսկ, օրինակ՝ հարևան Վրաստանում մայրուղու աշխատանքներին զուգահեռ սկսված ճանապարհի շինարարությունը ավարտվել է մեկուկես տարի առաջ: Հավելենք, որ քաղաքում նման աննկարագրելի ու անանցանելի վիճակը տևում է ավելի քան 8 ամիս:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում