46 երթուղու ավտոբուսից գողություն կատարած անձը ձերբակալվել է
ՀասարակությունՀուլիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 18.30-ին Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ, 25-ամյա երիտասարդի:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.20-ին, Աբովյան փողոցում 46 երթուղու ավտոբուսի սրահում 56-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է գումար: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: