Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները մարզպետը խոստացել է կատարել
ՀասարակությունԻջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջները Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանը։
Նա նշեց, որ մարզպետը խոստացել է 1 խորանարդ մետր փայտի գինը իջեցնել՝ 6 հազար դրամի, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ։
Հեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում էին էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ է։
Նշենք, որ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ 11 ոստիկան է հոսպիտալացվել։