Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ
ՀասարակությունԻջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են։ Վերջիններս գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, եւ այժմ 11 ոստիկան հոսպիտալցված է։