Արդեն 22-ն են բերման են ենթարկվել. Վալերի Օսիպյան
ՀասարակությունԿարծում եմ՝ բերման ենթարկվողներ լինելու են, այս պահին ոստիկանության տեսադաշտում 36-ն են, արդեն 22-ը բերման են ենթարկվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո։
«Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,-ասաց ոստիկանապետը։
Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում համապատասխան ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արված, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք եւ այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։
Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որեւէ վտանգ այս պահին չկա. «Հնարավոր է, որ այսօր այստեղ մնամ»։