«ԵՄ-ն Շիրակի մարզի համար». Ամասիայի նորաստեղծ բրդի գործարանն այսօր շահագործման է հանձնվել

ԵՄ աջակցությամբ հուլիսի 19-ին շահագործման է հանձնվել Ամասիայի բրդի գործարանը, որը ստեղծվել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության»  ծրագրի շրջանակում։

Ամասիայի բրդի գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել  են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, պետական եւ համայնքային կառույցների այլ պաշտոնատար անձիք, ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։

«Այսօր Ամասիայի բրդի վերամշակման գործարանի գործարկմամբ՝ ուրախ ենք նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, կանանց տնտեսական ակտիվությանը եւ Շիրակի մարզի տնտեսական աճին: ԵՄ-Հայաստան համագործակցության թիրախային երեք մարզերից է Շիրակը՝ Լոռու եւ Տավուշի  մարզերի հետ միասին: Շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությանը, Ամասիայի համայնքապետարանին, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամին եւ Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատին, Ամասիայի բրդի արժեշղթայի մրցակցային առավելության ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրելու համար: Ուրախ կլինենք առաջիկա տարիներին Ամասիայում տեսնել կարպետագործության, գորգագործության եւ գործվածքների արտադրության ծաղկումը», - հայտնել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը ողջույնի իր խոսքում նշել է. «Անչափ ոգեւորիչ է տեսնել Ամասիայի եւ հարակից բնակավայրերի բրդի արտադրության ներուժի օգտագործման այս հնարավորությունը եւ բրդի արժեշղթայի ակնկալվող զարգացումը։ Կանանց ներգրավմամբ նոր աշխատատեղերի ստեղծումը հնարավորություն կտա ստեղծել եւ պահպանել մշակութային տարրեր պարունակող ձեռագործ արտադրանք, իսկ աշխատատեղերի ստեղծմամբ՝ էապես թեթեւացնել տասնյակ ընտանիքների կենցաղային հոգսերը»։

Միջոցառման հյուրերը բացման հանդիսավոր արարողությունից հետո շրջել են գործարանի տարածքում, ծանոթացել  գործարանի աշխատանքներին եւ սարքավորումներին,  զրուցել աշխատակիցների հետ։

Ամասիայի եւ հարակից 8 բնակավայրերի ոչխարի բուրդն ունի մոտ 16 գունային երանգ, ինչը նպատակահարմար է կարպետագործության, գորգագործության եւ գործվածքի արտադրության համար։ Գործարանում նախատեսվում է տարեկան մինչեւ 25 տոննա արտադրական ծավալ:

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Եվրոպայից ժամանած մասնագետները հատուկ դասընթացներ են անցկացրել աշխատակիցների համար, ովքեր բրդի գործարանի եւ բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովված են մշտական աշխատանքով։ Արժեշղթայում գործող եւ նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները եւս ծրագրից աջակցություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դրանց մրցունակության բարձրացմանը եւ, ընդհանրապես, Շիրակի մարզի տնտեսական աճի խթանմանը: Ծրագրի ընթացքում  աջակցություն կստանան 14 տեղական ՓՄՁ-ներ։ Ծրագրի շրջանակում (ներառյալ գործարանի աշխատակազմը) ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը կկազմի 60։

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ Նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թ-ի մարտ ամսին եւ կշարունակվի մինչ 2020 թ. մարտ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, Շիրակի մարզի առեւտրաարդյունաբերական պալատը եւ Ամասիայի համայնքապետարանը:

 

Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է «Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Ս. Մարտիրոսյան ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) Ամուլսարի շահագործմանը կողմ է նաև անտառները հատելով բրիկետների արտադրություն հիմնած արցախցի պատգամավորը Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу. Արմեն Աշոտյան Ոստիկանության զորքերի ևս մեկ մարտական հերթափոխ մեկնել է սահման Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 76 հրդեհ Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո) Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր Արմավիրի մարզի 2 գյուղում ապօրինի թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) Ողբերբական ավտովթար Կրասնոդարի մարզում. զոհերը ՀՀ քաղաքացիներ են
website by Sargssyan