Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է ՌԳԱ ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում

Ծագումով հայ 17 գիտնական ներառվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսների թեկնածուների եւ թղթակից-անդամների ցուցակում։

Թեկնածուների մեջ են՝ Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը (Իրավունք), IT փորձագետ, ՌԳԱ թղթակից-անդամ, ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը (Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, կիբեռանվտանգություն), հանրահռչակ գիտնական, ՌԳԱ թղթակից-անդամ, Intel Fellow (Intel-ի վաստակավոր հետազոտող) կոչման արժանացած Բորիս Բաբայանը (Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում)։ Ինչպես նաեւ.

Լեւոն Աղանեսի Պետրոսյանը՝ կիրառական մաթեմատկիա եւ ինֆորմատիկա

Գեւորգ Վարդգեսի Դանիլյանը՝ միջուկային ֆիզիկա

Արամ Հենրիխի Գալստյանը՝ գյուղատնտեսական արտադրանքի պահում եւ վերամշակում

Միշիկ Հայրազատի Ղազարյանը՝ ֆիզիկա

Ալեքսանդր Հովհաննեսի Վատուլյանը՝ մեխանիկա

Լյովա Անդրեյի Բեկլարյանը՝ մաթեմատիկա

Վարազդատ Հմայակի Ղազարյանը՝ էներգետիկա

Գեւորգ Հրանտի Քոչարյանը՝ երկրաֆիզիկա

Սերգեյ Էդուարդի Ոսկանյանը՝ աբդոմինալ վիրաբուժություն

Մարինե Մովսեսի Թանաշյանը՝ նյարդաբանություն

Էռնեստ Արամի Բազիկյանը՝ ատամնաբուժություն եւ դիմածնոտային վիրաբուժություն

Կարեն Կարենի Կյուրեղյանը՝ վիրուսաբանություն

Կարեն Ալբերտի Եղիազարյանը՝ տրամվատոլոգիա եւ օրթոպեդիա

Վիկտոր Իվանի Դանիլով-Դանիլյանը՝ ոռոգում, ջրային եւ անտառտնտեսություն։

«Ընդհանուր վիճակագրությունն այսպիսին է.  ակադեմիկոսների 76 թափուր տեղի համար առաջադրվել է 328 թեկնածու (4,32 թեկնածու մեկ թափուր տեղի համար), 171 թղթակից-անդամի թափուր տեղի համար՝ 1501 թեկնածու (8,78 թեկնածու մեկ թափուր տեղի համար)»,- Ֆեյսբուքի գրառման մեջ տեղեկացրել է ՌԳԱ փոխնախագահ Ալեքսեյ Խոխլովը։ Նրա տվյալներով՝ կանայք ակադեմիկոսի թեկնածուների մեջ 4 տոկոս են կազմում, թղթակից-անդամները՝ 13 տոկոս։

Պարագվայում բանտից փախուստի է դիմել 75 վտանգավոր հանցագործ Եվրահանձնաժողովի ղեկավարը պատմել է Բեռլինում գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին Մարտունի քաղաքում այրվել է տան տանիքը Վարչապետը սիրում է շաբաթը մեկ թշնամիներ փնտրել եւ ասել` նրանք են մեղավոր, որ ներդրումներ չկան․ քաղտեխնոլոգ Խոշոր վթար Արագածոտնում. բախվել են մարդատար գազելը, «ԳԱԶ 322132»-ը եւ բեռնատարը. կան վիրավորներ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Նույն բակում ենք մեծացել, հավասարակշռված անձնավորություն էր․ Սիսակ Գաբրիելյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին Պարկեշտ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում. ԱԱԾ տնօրենի տեղակալ Բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին. Արթուր Դավթյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Քննություն կանցկացվի՝ կասենք»․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը` Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Renault-ն․ Mercedes-ը հայտնվել է դաշտում. կա 6 վիրավոր Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Ընտրվել եմ Համաշխարհային Սկաուտական շարժման Եվրասիա տարածաշրջանի կոմիտեի նախագահ․Բագրատ Եսայան «Մեհրաբադ»-ը ձյան պատճառով դադարեցրել է թռիչքները, Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մսի արտադրության ծավալները նվազել են Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 0.7 տոկոս․Վիճակագրական կոմիտե Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է Ապարանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ
website by Sargssyan