Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ

«Իրականում ինձ վրա հարձակված և ծեծի ենթարկած մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ Ինչ վերաբերում է 2 տասնյակ մարդկանց, որոնց նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվել է, ապա նրանք մտել են Քննչական կոմիտե ու հաղորդում տվել, որ քաղաքական ակցիայի շրջանակում իրենք են ինձ ծեծել, բայց իրականում նրանք կապ չունեն ինձ ծեծելու հետ։ Բնականաբար իրենց դեմ հանցակազմ չկա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ տարածված տեղեկություններին, թե ՀՀ քննչական կոմիտեն օրերս որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել նրան ծեծելու պատասխանատվությունը ստանձնած շուրջ 2 տասնյակ ՀՅԴ–ականների նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նրա խոսքով՝ իրեն հարձակման ենթարկելու գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազություն և շուտով կմտնի դատարան։ Ակտիվիստի կարծիքով՝ իր նկատմամբ կատարվածը քաղաքական պատվեր է եղել, իսկ իր վրա հարձակված մարդկանց նկատմամբ հետապնդումը չի դադարել․ «Ինձ վրա հարձակվածները ՀՅԴ 2 անդամներ են, որոնց հետ գործի շրջանակում ես առերեսվել եմ»,- նշեց նա։ 

Ակտիվիստը նշեց նաև, որ 2 տասնյակ մարդիկ ակցիայի շրջանակներում Գեղամ Մանուկյանի հորդորով են գնացել ոստիկանություն, հանձնվել և հայտնել, թե իբր իրենք են ծեծել իրեն․ «Գեղամ Մանուկյանն, ով հրապարակային հայտարարել էր, որ ինքն է ինձ ծեծել, և գնում է ոստիկանություն ներկայանա, ինքը ոչ ոստիկանություն է մտել, ոչ էլ հայտարարություն տվել»,- ասաց նա։ 

Նշենք, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը դիմել էր իրավապահներին` հայտնելով, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ անհայտ անձինք իրենց շենքի բակում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք: Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին։ Ակտիվիստին ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանները բերման էին ենթարկել ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանին։ Դրանից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը և շուրջ 2 տասնյակ դաշնակցականներ ինքնակամ ներկայացել էին ոստիկանություն և հայտնել, որ իրենց վրա են վերցնում ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը։

Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի մասին Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան 2 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկ»-ից Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ «Ռեպրեսիաների շարք է սկսվել». ԱԺ-ի դիմաց լարված իրավիճակ է, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին (ուղիղ) Նոտր Դամի տաճարում վերսկսվել են նորոգման աշխատանքները. Franceinfo
website by Sargssyan