Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­խա­նու­թյան ժամ­կե­տը վեր­ջա­ցավ, և այն հետ բե­րել հնա­րա­վոր չէ». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խոհեմության ու խորատեսության բացակայությունը, անընդհատ ագրեսիվ փուլերի մեջ ընկնելն, ի վերջո, հանգեցնում են այն իրավիճակին, ինչին այսօր ենք ականատես: Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի գնահատականն է, ում կարծիքով այսօր առկա քաղաքական լեքսիկոնը թեև զարմանալի չէ, բայց ունի վտանգներ:

«Օրինակ, հայ քաղաքացուն «վնգստալ» ասելը ոչ միայն ողջունելի չէ, այլև պարզապես ամոթ է: Լավ չէ, որ պետության ղեկավարներն այդպիսի արտահայտություններ են օգտագործում: Յուրաքանչյուր նման արտահայտություն օգտագործելուց հետո ժողովրդի մտավոր հատվածի մի նոր շերտ հեռանում է պետության ղեկավարից: Իսկ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ էինք սպասում, որ այլ բան է լինելու:

Արդյո՞ք հասարակության միջից իշխանության են եկել հատուկ, առանձնացված, կիրթ ու դասընթացներ անցած մարդիկ: Այդպես չէ: Իրականում ժողովրդի ինչ-որ մի կտոր մեկ ուրիշի փոխարեն եկել է իշխանության գլուխ: Հաշվի առնելով դա՝ թե՛ բառապաշարի, թե՛ ընդհանրապես երկրի վիճակի առումով էական փոփոխություն չէր էլ լինելու: Պատճառն այն է, որ խնդիրների ընկալում չկա: Ինչպես նախկինում, այսօր էլ չկա այն խորատեսությունը, ըստ որի, կփորձեն հասկանալ, թե երկիրն ինչո՞ւ է այս վիճակին, պատճառները որո՞նք են, ու ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն: Քանի որ այդ խորատեսությունը չկա, իշխանության քայլերը հաջողության չեն բերելու:

Հակառակը՝ բերելու են հիասթափության, իշխանավորները ավելի նյարդային վիճակում են հայտնվելու, և այդ վիճակը ի ցույց է դնելու նաև իշխանության ներսի արժեքները: Սա է այն ամենը, ինչն արդեն ունենք այսօր»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Ա. Պեպանյանը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, հիմա արդեն այդքան էլ ճիշտ չէ նոր իշխանավորների վարքագծի մասին խոսելը, քանի որ քիչ թե շատ մտածելու ունակ մարդը հասկանում է, որ էական ոչինչ այդ առումով չի փոխվելու: «Մենք պետք է մտածենք, թե ի՞նչ կարելի է անել, որ երկիրը կարողանանք հանել այս իրավիճակից: Իրականում բացարձակ ոչինչ չի արվել, և դա միայն գործող իշխանություններին չի վերաբերում:

Հայաստանյան ողջ քաղաքական դաշտը միայն մակերեսային խնդիրներով է զբաղված: Եթե հետևենք, այժմ կտեսնենք, որ նրանք, ովքեր «նիկոլապաշտ» էին, ամբողջ էներգիան դնելու են վատաբանելու, պարսավելու, անիծելու վրա:

Արդյունքում չեն գնալու և գլխավոր խնդիրները չեն դնելու իր առաջ, չեն տալու այն տարբերակները, թե ինչպես կարելի՞ է հաղթահարել դրանք: Այս ուղղությամբ մտածելու խնդիր ունենք, նոր իշխանություններն էլ ունեն այդ խնդիրը: 

Չեն կարողանում գտնել այն մարդկանց, որոնք ունեն ի մի գալու իրենց տարբերակները: Ցավոք, այսօր ոչինչ չկա, իշխանությունները հետզհետե ավելի նյարդային իրավիճակում են հայտնվում: Նրանք էլ ավելի կոշտ բառեր են ասելու: Վաղը, մյուս օրը, եթե ոչ բացահայտ, ապա չի բացառվում, որ կուլիսներում ասեն՝ սա ժողովուրդ չի: Արդյունքում ընկնելու ենք նույն շրջանի մեջ՝ վերադառնալու ենք նախահեղափոխական վիճակին»,-ասաց նա՝ հավելելով, որ նման իրավիճակ նաև 1990թ.ին է եղել:

«Այդ ժամանակ շռնդալից հեղափոխությունից հետո ընկանք ավելի վատ վիճակի մեջ, որովհետև, որպես այդպիսին, կրկին համարժեք քաղաքական միտք չկար»,-ասաց նա:

Արծրուն Պեպանյանի դիտարկմամբ, արդեն անիմաստ է նոր իշխանությանը խորհուրդներ տալը:

«Ամեն ինչ արել եմ՝ մատնացույց անելու գլխավոր խնդիրները, բայց ոչինչ չի ստացվել, որևէ արձագանք չի եղել: Ինչպես անիմաստ է հեռակա խորհուրդներ տալը, անիմաստ է նաև քննադատությունը, որովհետև իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները քննադատությունից ոչ թե ուղղվում են, այլ, հակառակը, ագրեսիվանում են ու փշոտվում:

Այլևս ժամանակը պետք չէ ծախսել նրանց ինչ-որ խորհուրդ տալու կամ քննադատելու վրա, հարկավոր է մտածել տարբերակ՝ իրականությունն արմատապես փոխելու համար: Այդուհանդերձ, մենք անընդհատ հետևանքներն ենք քննակում՝ երբևիցե չկարողանալով խորանալ պատճառների մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով, հիմա հարկավոր է տեղյակ մարդկանց հարթակ ստեղծել ու փորձել քննարկել, թե ի՞նչ է կատարվում երկրում ու ի՞նչ կարելի է անել. «Իսկ երբ այդ հարցերի պատասխանը չունենք, ինչ էլ անենք՝ վնաս ենք տալու: Սա է կարևորը: Ու բացի այդ, ժողովրդի կարծիքի հետևից ընկնել էլ պետք չէ, կամ՝ թե ժողովուրդն ինչ կասի: Կա նաև ժողովրդի մտածողության վերափոխման խիստ պահանջ: Այդ մտածողությունը պետականակիր չէ, իրենք չեն կարող այս պետությունը պահել՝ անտառներն էլ, Սևանն էլ ինչ-որ ժամանակ հետո վերացնելու են: Եվ այն ատելությունը, որը կա, հենց այնպես չէ:

Մենք մտածողության խնդիր ունենք. կամ մեր խելքը պետք է հասնի, որ փոխենք, կամ էլ լավ բան չի սպասվի»:

Իսկ թե «ի՞նչ կարելի է անել» հարցադրման համատեքստում իշխանությունն ի՞նչ դեր ունի, Պեպանյանը շեշտեց. «Իշխանությունն այլևս օգտակար ոչինչ չի կարող անել: Իշխանության ժամկետը վերջացավ, և այն հետ բերել հնարավոր չէ: Դեռ սկզբից իրենք բավարար խոհեմություն չեն ունեցել: Իրենք մտել են ագրեսիվ փուլերի մեջ, ինչի հետևանքով սկսել են նաև իրար չսիրել: Հիմա մտածված ինչ-որ շարժում է պետք: Խնդիրն այն է, որ մեր բոլոր շարժումները թերմտածված են եղել:

Այսօր էլ չմտածված, արագ-արագ ինչ-որ բաներ են անում, ինչի հետևանքով փաստի առաջ ենք կանգնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia